Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող, բայց այդ հնարավորությունից զրկված քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց, ավտոերթով էլ հասան մինչև կառավարական առանձնատներ։ Ակցիա անող քաղաքացիների պահանջը ՀՀ իշխանությունից մեկն է՝ բանակցել ռուսական կողմի հետ այնպես, որ իրենք հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան, որտեղ թողել են իրենց ընտանիքի անդամներին, աշխատանքն ու բիզնեսը։
Այն, ինչ վերջին շրջանում կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արթուրի ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը, որը նույն օրը վիրավորվել էր՝ կոմայից դուրս է եկել և այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում։
Անգլիացի մրցավարները կսպասարկեն Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:
2020թ. մայիսի 23-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի հետ, որի ընթացքում ձեռքերով և փայտով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Մարտունու շրջանային բուժմիավորում տեղափոխված Ճարտար քաղաքի բնակիչը մահացել է:
Արդեն որերորդ շաբաթն է՝ կառավարության շենքի դիմաց, երբեմն՝ նաև այլ գերատեսչությունների առջև շարունակվում են Ռուսաստան մեկնել ցանկացող, բայց չկարողացող քաղաքացիների բողոքի ակցիաները։
«Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը՝ Գառնիի տաճարի տարածքում. ՈՒՂԻՂ
Արագության փոփոխությունը հիմնականում վերաբերում է Իսակովի և Մյասնիկյան պողոտաներին, Թբիլիսյան խճուղուն, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի, Սարալանջի փողոցներին և Աշտարակի խճուղուն։ Նախկինում նշված ուղղությունների վրա 70-80 կմժ արագություն էր, սակայն այժմ առավելագույն արագությունը միայն 60 կմժ է։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքում գտնվող 68ա և 66/1 հանրակացարանների բնակիչները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին, երբ տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստը, գնալ քաղաքապետարան: 168.am-ի հետ զրույցում ասաց հանրակացարանի բնակիչներից մեկը:
«Մարտ ամսին դակումենտների համար եկել եմ Հայաստան, 2 երեխաներս ու կինս Մոսկվայում են, այստեղից պարտք եմ անում, ուղարկում, տան վարձը տալիս են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Անդրանիկ Սիմոնյանը, որը հազարավոր քաղաքացիներից մեկն է, որ եկել է Հայաստան և չի կարողանում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։47-ին երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այսօր առավոտից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ցուցարար մի կին արցունքն աչքերին լրագրողներին պատմեց, որ առավոտյան Կառավարության առջև ակցիայի գալու ճանապարհին ընկել և կոտրել է թևը:
Հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 – Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։
Տավուշյան սահմանային միջադեպը թեև ռազմական առումով խիստ սահմանափակ էր՝ տևեց կարճ և փոքր սահմանագծով էր, սակայն քաղաքական առումով այն կարևորագույն նշանակություն ունեցավ։
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտից բողոքի ակցիաներ են անում: Վերջնակետը կառավարական առանձնատունն էր: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ վերջինն այսօր Տավուշի մարզում էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով:
Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»։
«Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել է, որ անցած գիշերվա ընթացքում, ականատեսների պնդմամբ, ոչ սթափ վիճակում գտնվող ապօրինություն իրականացնող խմբավորումը ներխուժել է Ամուլսարի տարածք, քարեր շպրտել, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել տարածքում գտնվող համայնքի բնակիչների, «Լիդիանի» աշխատակիցների հասցեին։
Ալկոհոլի գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ա. Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյան:
«Չեն կարող այս գործով լինել տուժողի իրավահաջորդ, նրանց ներկայացուցիչ հասկացությունները, որովհետև այս գործը չի քննվում մարմնական վնասվածքների, սպանությունների մասով: Այդ մասով գործը հիմա քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), և իրենք այդ կարգավիճակն այդ գործով են ստացել ու դրանով էլ պահպանել են այն: Այս պահին այդ գործով դեռևս նախաքննություն է ընթանում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է և խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։
Այսօր առավոտից բողոքի ակցիաներ իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կառավարական առանձնատան մոտ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: