Այսօր Երևանի ավագանու նիստում որոշվեց թիվ 154 մանկապարտեզը հանձնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Քանաքեռ-Զեյթունում միայն 2 մանակապարտեզ կա, որոնք վարչական շրջանին չեն ենթարկվում, որոնցից մեկն էլ 154-ն էր: Հանրակրթության բաժնի պետի ժ/պ Ժաննա Ղարդաշյանը նշեց, որ մինչ այս էլ բոլոր խնդիրների դեպքում ծնողները դիմում էին վարչական շրջանի ղեկավարին:
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում:
«Վարկային արձակուրդի դեպքում, բանկը շարունակելով կատարել ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները, որը բանկի բալանսի մի կողմ է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս՝ վճարումները հետաձգելու ուղղությամբ, այսինքն՝ բնականոն գործունեության ընթացքում վարկառուները մարումներն իրականացնում են բանկին, որից բանկը վճարում է իր ավանդատուների նկատմամբ ունեցած պարտավորությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե վարկային արձակուրդների հետ կապված խնդրին լուծում կա՞, կլինի՞ վարկային արձակուրդ, թե՞ ոչ, հաշվի առնելով նաև բողոքի ակցիաները:
2020թ․ մարտի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։
«Սորոսի» դեմ պայքարը միայն մեր կազմակերպության շրջանակներում չէ, այն վաղուց արդեն դուրս է եկել «ՎԵՏՕ»-ի գրասենյակի տիրույթից, հանրությունն արդեն հասկացել է այդ գրասենյակի իրական նպատակները: Գրասենյակը, որն իրեն հայտարարում է բարեգործական՝ վայելում է գրեթե ամբողջ հանրության զզվանքն ու ատելությունը: Ամբողջ հանրությունը զզվում և ատում է այդ գրասենյակը և իր շահառուներին: Մարդիկ ասում են՝ մի՛ արա քո այդ բարեգործությունը, ընկեր ջան, հավաքիր «վեշերդ» ու գնա այս երկրից, իսկ իրենք ասում են՝ չէ, մենք պետք է մնանք ու «զոռով» բարեգործություն անենք»,- ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատված Նորայր Յոլչյանը նոր պաշտոն է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին այսօր տեղեկացրեց, որ Արման Բաբաջանյանի գրառման հարցով դիմել են ԱԺ՝ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, քանի որ իրենց համար անհասկանալի է եղել գրառման նպատակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ավագանին նոր փոխքաղաքապետ նշանակեց Սերգեյ Ներսեսյանին, ով մինչև այս պաշտոնում առաջադրվելը՝ աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ այն պատգամավորը, որի օգնականն է եղել նորանշանակ փոխքաղաքապետը, բավականին պասիվ է եղել օրենսդիրում:
Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սևեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են:
Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են վերելակների համար փոխանցվելիք գումարները: Հիշեցնենք՝ օրեր առաջ վերելակների փոխարինմամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում և պահանջում էին իրենց աշխատանքի գումարը, որը չէին ստացել:
Այսօր Երևանի ավագանուն առաջարկվեց հուլիսին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն նոր փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին:
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ , համաձայն որոնց հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:
«Հայաստանում ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել՝ որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որը համակարգն ունի՝ միջնորդությունն է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 3 հիմնական ուղերձները:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների տարածած հայտարարությանը:
«Մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ գոյություն ունի իրավական ճանապարհ Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում կասեցնելու համար լուծարման տանելու վերաբերյալ»,- այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարում բավականին լուրջ դժգոհություն կա «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի բարեգործական գործունեության հետ կապված, սակայն դրանք հիմնականում արտահայտվում են ցույցերի, բողոքների տեսքով:
ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»:
2020 թվականի հունվարի 8-ին «Արմենիա Թիվի» հեռուստաընկերությամբ «Ժամը» լրատվական հաղորդման ընթացքում՝ Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ ՄԻՊ–ի գրասենյակի աշխատակազմի 26.12.2019 թվականին չհայտարարված այցի ընթացքում հիմնադրամի անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տնտեսուհու սենյակում հայտնաբերված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ հայտնաբերված փաստերից ամենաանթույլատրելին համարում է միայն հայկական բանակի և զինվորի համար նախատեսված գուլպայի տրամադրումը անօթևաններին, քանի որ նման գուլպաներ որևէ տեղ վաճառքի ենթակա չեն լինի և, նրա համոզմամբ, հնարավոր չէ գտնել խանութներում:
Պակիստանի հյուսիս – արեւմուտքում մարմարի արդյունահանման հանքահորը փլվելու զոհ է դարձել առնվազն 12 մարդ, եւս վեցը տուժել է, մի քանի բանվորներ նախկինի պես մնում են փլվածքների տակ:
«Դուք այս շենքում շատ տեսարաններ կտեսնեք՝ սկսած Գոռ Վարդանյանի ֆիլմերից». Անի Խաչատրյան
Երևանի ավագանուն այսօրվա նիստում առաջարկվել է փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցի ժամանակ, որի նախաբանում նա խոսում էր նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի գործունեության մասին, խոսափողի հետ խնդիրներ առաջացան:
Հասարակության մեջ հերթական դժգոհությունն է կուտակվում Ոստիկանության հանդեպ՝ վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունների գրանցման, դրանց անհիմն ձգձգման հետ կապված։
Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
«Ազգային ճակատը» ներկայացնում է առաջիկա ծրագրերը և գործուն քայլերը․ ՈւՂԻՂ
ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչև տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված: Առավել ևս, երբ օրենքի ուժով լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, երբ հոդվածը ստորագրված է լրագրողի կողմից, իսկ լրագրողի համար միլիոնների բռնագանձումը բերելու է տոտալ սնանկացման:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տուգանվել է:
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նոր փոխքաղաքապետի նշանակման հարցը: Առաջարկվել է Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը: Ավագանու անդամները մինչև քվեարկությունը հարցեր են ուղղել Ներսեսյանին: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիքի է փոխքաղաքապետի թեկնածուն, որ Ֆինանսական վարչության պետը չունի փոխարինող, ինչին ի պատասխան՝ Ներսեսյանն ասաց, որ հիմա փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում, բայց անհրաժեշտության դեպքում կգնան փոփոխությունների: Խաժակյանի հաջորդ հարցը հնարավոր գործարքների մասին էր:
Ֆրանիսայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով:
2020 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։