Բաժիններ՝

Սպանության դեպքով քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին

2020թ. մայիսի 23-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի հետ, որի ընթացքում ձեռքերով և փայտով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Մարտունու շրջանային բուժմիավորում տեղափոխված Ճարտար քաղաքի բնակիչը մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սպանության դեպքով քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան…

Gepostet von ԱՀ քննչական կոմիտե am Montag, 7. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս