Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհ»-ի նկուղից ծուխ է նկատվում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, «Իջևան» անտառտնտեսության 4-րդ պահաբաժնից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Գանձաքար գյուղի 32-ամյա բնակչի մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Նույն պահաբաժնի «Խաչի մոտ» կոչվող տարածքում հայտնաբերվել է նաև 1,5 խմ հաճարենու փայտանյութ:
Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը:
Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Պատրաստում ենք վարսակից թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի, ձվի և կարագի:
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գիտնականները փրկել են հազվագյուտ բիրմայական կրիաներին ոչնչացումից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փորձագետները հայտնաբերել են Լուսին հասնելու ամենաարագ և ամենաէժան եղանակը և արտոնագրել այն: Նոր հետագիծը կկրճատի ճանապարհորդության ժամանակը 6 ամսից մինչև 2.5 ամիս, գրում է Science Alert-ը:
Ավստրալիայի Իպսվիչ քաղաքի մերձակայքում վաճառվում է պղպջակներից տուն: Տան մակերեսը կազմում է ավելի քան հազար քառակուսի մետր: Տունն ունի 20 սենյակ, և այն կառուցվել է 39 տարի առաջ, գրում է Designboom-ը:
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը բացասաբար է ազդում մարդու մտավոր կարողությունների վրա: Համապատասխան գիտական աշխատանքը հրատարակել է Addiction ամսագրում:
Ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ պետական բյուջեի լարվածությունը գնալով ավելի ու ավելի է զգացնել տալիս։ Տարեվերջից մի քանի ամիս առաջ կառավարության պահուստային ֆոնդում այլևս չկան ազատ միջոցներ՝ անգամ չնախատեսված հրատապ ծախսերը ֆինանսավորելու համար։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանք արագ աճող այն ընկերություններն են, որոնք տեղական պրոդուկտներ և ծառայություններ են արտադրում՝ դրանք վաճառելով ամբողջ աշխարհով մեկ։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց Global AM կազմակերպության և TCF ընկերության ղեկավար Գևորգ Պողոսյանը։
Gucci-ի ազգությամբ հայ մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքինն անցած հանգստյան օրերին Իտալիայում համաժողովրդական բանավեճ է առաջացրել գեղեցկության չափանիշների, մոդելավորման և «բոդի շեյմինիգ»-ի շուրջ:
Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սեպտեմբերի 2-ին և 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բացահայտվեց գրպանահատության երեք դեպք:
2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, հեռուստալրագրող, հրապարակախոս, հայտնի մտավորական Դանա Մազալովան։
Հարցին՝ իշխանություններն ասում են՝ իրավիճակը լուրջ է, արտակարգ դրությունը փոխարինում են կարանտինով, բայց առողջապահության նախարարն ու վարչապետը արձակուրդում են և սարերից ու տարբեր վայրերից լուսանկարներ են հրապարակում, դրանով ի՞նչ մեսիջ են հղում, նա պատասխանեց. «Գիտե՞ք՝ ինչ մեսիջ, և մենք պետք է շատ ուրախանանք, ուրեմն՝ այդքան լուրջ չէ մեր վիճակը, եթե իրենք թողնել-գնացել են: Չեն համապատասխանում բերված խստությունները իրական վիճակին, եթե իրավիճակն իսկապես այդքան ծանր է, ուրեմն՝ պետք է իրենց աշխատասենյակներից դուրս չգան»:
168.am-ն օրերս անդրադարձել էր դեռ անցյալ տարվանից ամենատարբեր քննարկումների ծիրում հայտնված կառավարական առանձնատան վերանորոգման հարցին՝ գրելով, որ այն նոր մոտիվներ է ստանում: Իսկ պատճառը Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքների ընթացքում թույլ տրված չարաշահումներն են, որոնցով զբաղվում են իրավապահները։
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գտնվելով «COVID-19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում են նախադպրոցական կրթությունը:
Վիեննայի պայմանավորվածությունների թեման պետք է ամեն գնով բերել օրակարգ, ավելին՝ դա քննարկումների այս փուլի առանցքը պետք է դառնա, որովհետև դա սահմանային իրավիճակը կայունացնելուն և էսկալացիայի վտանգը նվազեցնելուն ուղղված կարևոր քայլ կլինի։
Շահումյանը զսպող, պահող դեր է խաղացել և ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է հարձակում «պահել»: Եթե մարդիկ սա չեն հասկանում… Կամ՝ ասում են՝ կշարժվենք դեպի Կասպից ծով, այ ձեր ցավը տանեմ, Կասպից ծով պիտի Շահումյանով գնաք, կամ Շահումյանի նման տարածքներով: Եթե տնտեսականին անդրադառնանք, ես ուզում եմ իմանալ՝ ամբողջ Արցախի տարածքում որտե՞ղ է ինչ աճում, որ Շահումյանում չի աճում: Ինչ վերաբերում է հանքերին, ոսկի կամ նավթ լինելուն, էդ քանի՞ անգամ են մարդիկ գնացել գեոդեզիա արել, համապատասխան ստուգումներ անցկացրել, որ եզրակացնում են, թե Շահումյանում նման բաներ չեն հայտնաբերելու: Եվ հետո, կրկնում եմ, հայրենիքը նման բաներով չեն չափում, հիմա կարող ենք ասել՝ ինչո՞վ է օգուտ մեզ Արարատ լեռը, բայց դա մերն է, մեր մի կտորն է, ինչ է՝ պիտի մի բան տա, որ նոր ասեմ, թե ի՞մն է:
Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչեւ 21-ը, բացում է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար։
Երբ 2006թ. Արցախն ընդունել է իր Սահմանադրությունը, մենք փաստացի հրաժարվել ենք տարածքներին հատուկ որակումներ տալուց: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հայկական լրատվամիջոցները, փորձագիտական ու հանրային տարբեր շրջանակներ ևս Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը դիտարկեն առանց տարբերակումների: Դա այլևս մեզ համար էական նշանակության հարց է, և ԱՀ Կառավարությունն իր քաղաքականությունը մշակել և իրականացնում է տարածքային համաչափ զարգացման սկզբունքով:
Մեծ Բրիտանիան մշակում է նոր օրինագիծ, որը կվերացնի Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի հանգուցային մասերը, ինչը կարող է Բրյուսելի հետ առեւտրական բանակցությունների ձախողման վերածվել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արուսիկ Մկրտչյանը (ավելի հայտնի որպես DJ Վակցինա) հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը։ Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել։ Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանը, արդեն 3 օր է` երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում […]