«Որպես Հիսուս էին պրիզնատ գալիս. ժողովրդի 70 տոկոսը հիասթափված է». ցուցարարը՝ Փաշինյանին
«Մարտ ամսին դակումենտների համար եկել եմ Հայաստան, 2 երեխաներս ու կինս Մոսկվայում են, այստեղից պարտք եմ անում, ուղարկում, տան վարձը տալիս են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Անդրանիկ Սիմոնյանը, որը հազարավոր քաղաքացիներից մեկն է, որ եկել է Հայաստան և չի կարողանում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
«Երեխես ամսի մեկին գնաց դպրոց՝ առաջին դասարան, ոչ տեսա, ոչ մասնակցեցի, սկայպով ու վայբերով եմ մասնակցել: Ոսկի ենք դնում, վարկ ենք վերցնում, որ ուղարկենք, տան վարձ տան՝ գոյատևեն, մինչև գնանք հասնենք: Պարոն վարչապետ, որ սենց հավեսով Վլադիմիր Պուտինի ձեռքը բռնել եք, տենց հավեսով էլ խնդրեք, որ սահմանը բացի, գնանք: Գնացել եք օտպուսկ, ձեր համար սիրուն նստել եք, մենք էլ հավաքվել ենք այստեղ, ու ոնց որ հաշվի չեք առնում, բայց ձեր համար ժողովուրդն այնտեղից էլ էր քյալլա տալիս, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ. Հիսուսի նկարներով արդեն, նակլեյկեք էին խփում ավտոյի վրա, որպես Հիսուս էին պրիզնատ գալիս: Ես դեմ չեմ ձեր վարչապետ լինելուն, բայց այնպես արեք, որ ժողովուրդը հիասթափված չմնա, հավատացեք, որ ժողովրդի 70 տոկոսն արդեն հիասթափված է. ինտերնետում որ լայքում են՝ սաղ ստից բաներ են: Ես ապրում եմ Արտաշատ քաղաքում, ու Արտաշատի 90 տոկոսը ձեզ չի հավանում, հենց մեկը նրա համար, որ ժողովուրդը հիմա խաղողը հավաքում է ու չի կարողանում է ծախել: Ո՞ր մի հարցին են լուծում տվել, ոչ մեկին էլ լուծում չեն տվել: Դա ինձ չի վերաբերում, ուղղակի ժողովրդի վիճակն եմ ասում, ինքը հեռվից ուրիշ ձև ա տեսնում: Ոնց որ Սերժ Սարգսյանին ասաց՝ դուք արդեն իշխանություն չունեք, հիմա համարյա նույն բանն է ստացվում, պարոն Փաշինյան, սա երկար չի տևելու, ավելի լավ է՝ մարդկանց սիրուն մոտեցում ցույց տվեք»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Քաղաքացին անդրադարձավ նաև նման ծանր իրավիճակում պաշտոնյաների արձակուրդ մեկնելու հանգամանքին.
«Սաղդ գնացել եք արձակուրդ, ժողովրդից ո՞ր մեկն է կարողանում գնալ արձակուրդ, մարդիկ վերմիշել են պարտքով վերցնում ուտում, յոլա են գնում, բայց դուք արձակուրդում եք… Ոնց տեսնում ենք՝ պարոն վարչապետին ոչ մի բան չի հետաքրքրում, էլ չգիտենք՝ ինչ ձև ներկայացնենք»: