Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը
Ֆրանսիացի ֆուտբոլի մասնագետ Արսեն Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարակը: Այս մասին գրում է Le10Sport-ը: Վենգերն այն հավակնորդների թվում էր, ով կարող էր փոխարինել Կիկե Սետյենին, ով այժմ գլխավորում է թիմը: Վենգերը կատալոնական ակումբի պայմաններին ծանոթանալուց հետո մերժել է առաջարակը: «Բարսելոնան» միայն մեկ տարվա պայմանագիր է առաջարկել մարզչին:
Հայտնի է դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Սետյենը հայտարարել է, որ ինքն անհանգստացած չէ իր ապագայով, այլ ակումբի հետագան է իր համար կարևոր: Մարզիչը շեշտել է, որ կենտրոնացած է խաղի վրա և ունի ակումբի ղեկավարության աջակցությունը: