ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած տխրահռչակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մի կողմ թողնելով իր ղեկավարած ոլորտի քաոսային իրավիճակը, բարձր բալերով բուհ չընդունված ուսանողների խախտված իրավունքները, դատական գործընթացները, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին ապօրինի գործողություններով հովանավորելու հիմնավոր մեղադրանքները, մինչև սեպտեմբեր երկարաժամկետ արձակուրդ է վերցրել, որպեսզի ահա այսպես խախտի պարետատան կանոնները իր վայելքների համար:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է: Չեմ կարող չհամաձայնել այս կարևոր մտքի հետ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին ուղիղ մեկ տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձրել 1.5 միլիոն և նույն տրամաբանությամբ փոխնախարարներինն ու մարզպետներինը կրկնապատկել գաղտնի կերպով` առանց օրենքում փոփոխության, ինչի մասին խոսեցին միայն մամուլում հրապարակումներից հետո»։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացում առաջարկներ հնչեցին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրինությունը, գիտակցելով թույլ տրված չարաշահումների բնույթը, հավելյալ խոչընդոտներ չստեղծելու նպատակով հրաժարվել է փաստաբանական օգնության ծառայություններից, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է չվճարված հարկերի և տույժ տուգանքների հաշվետվության ճշգրտում և ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը։
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։
Կատարվում է քննություն։
100 տարի առաջ Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Օսմանյան կայսրության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա նկատմամբ հաղթանակ տարած Դաշնակից պետությունների միջև։ Այս ծավալուն պայմանագիրը նպատակ ուներ ապահովել Օսմանյան կայսրության կազմաքանդման և այնտեղ բնակվող հիմնական ժողովուրդների ինքնորոշման հետևանքով ձևավորվող նորանկախ պետությունների միջազգային ճանաչումը, փոխադարձ խելամիտ տարածքային սահմանազատումը և նրանց քաղաքացիների իրավունքների ամրագրումը, և փորձ էր կատարում համապարփակ լուծում տալ դրանից բխող բազմաթիվ բարդ խնդիրների։
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը կարող է չմասնակցել օրեր անց մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:
Սիրված հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը ամեն սերնդի համար իր անունն ունի. Պաուզա Անո, Անտուանետտա, Դոնարա։ Իր ուրույն ոճով ու կերպարներով նա 90-ականներից մինչ այսօր ուրախության տասնյակ ժամեր է պարգևել բոլորիս։
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Երեկ որոշ շրջանակներ ոգևորությամբ լուր էին տարածել այն մասին, որ ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Սկսենք նրանից, որ ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումը, իսկ այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ մեջբերված Ֆիդանկա Մաքգրաթը ՎԶԵԲ ներկայացուցիչ չէ, այլ բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ:
Եմենի բանակի վեց զինվորականներ ներխուժել են Մոսկվայի կենտրոնում գտնվող հանրապետության դեսպանատուն՝ մտադրություն ունենալով հասնել հայրենիք վերադարձի, ուր նրանց թույլ չեն տվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում անցկացրեց։
razm.info. 2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։ Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ […]
Արի ու տես՝ ո՛չ «Քաղաքացիական պայմանագիրը» և ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանը» չարեցին դա: Ինչո՞ւ: Ակնհայտ է, որ առաջինին խորթ է ազգային գաղափարախոսությունը, իսկ երկրորդը՝ հերթական անգամ հանդես է գալիս իշխանության «սրտի ընդդիմության» դերում
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Արթուր Սարգիսովը նորամուտն է տոնել նոր ակումբում:
Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին:
Կան նաև կազմակերպություններ, որոնց մոտ ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն մասնակի թերությունները վերացնելու համար տրվել են կարգադրագրեր։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Դրա համար էլ Փաշինյանն ապահովագրեց իրեն՝ կանխավ զգուշացնելով, որ բոլոր սահմանափակումները կվերականգնվեն, եթե վարակակիրների քանակի կտրուկ աճ լինի…
Այս պահին Կառավարական ամառանոցի մոտ մի ընտանիք՝ երեխաներով, բողոքի ակցիա է իրականացնում։ Նրանք ավտոմեքենայով կանգնել են ամառանոցի դիմաց, որի ետնապակու վրա փակցրել են՝ «Օգնեք մեզ, պարոն վարչապետ» վերտառությամբ պաստառը։ Այնտեղ են նաև ոստիկանները։
Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 12 շենքի բնակիչները մոտ 2 շաբաթ առաջ նամակ են ուղարկել քաղաքապետարան և Կենտրոն համայնքի թաղապետարան՝ խնդրելով թույլ տալ շենքի մոտ արգելափակոց տեղադրել՝ նշելով, որ անընդհատ մեքենաներ են անցնում բակով, ինչը երեխաների համար վտանգ է ներկայացնում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Հեղափոխության փայատերերի այս խավն անկեղծ է. նրա ցանկությունը, նրա ընդվզման օրակարգը Ռուսաստան գնալն է։ 2018-ի արժեքների և գաղափարների մասին՝ արդար պետություն, խորքային բարեփոխումներև այլն, նա երբեք չի մտածել։
Կառավարության այսօրվա հերթական նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ծրագիրը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը, որը վերաբերում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Նախարարը տեղեկացրեց, որ գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունները կորոնավիրուսի պատճառով վնասներ են կրել՝ պայմանավորված ներքին և արտահանման հիմնական շուկաներում առկա իրավիճակով: