ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Երբ վիճակները վատանում է, գալիս-ասում են, թե բյուջեից 1 միլիարդ տվեք, որտեղի՞ց». վարչապետ
«Ամբողջ Հայաստանի գույքը այ էս դահլիճում չնչին կոպեկներով սեփականաշնորհվել է և գույքահարկ չի վճարվել». Փաշինյան
Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Արթուրին ճանաչում եմ վաղուց։ Շատ վաղուց, դեռ լրագրողական իմ տարիներից եւ սա այդ եզակի դեպքերից է, որ վստահ եմ՝ Արթուրը չի կատարել իրեն մեղսագրվող հանցագործությունը։
Պայթուցիկ սարքը գործի է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել է Վաշինգտոնը:
Այսօր Կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի քննարկման ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ քննարկում էր ՀԴՄ-ներ տպել-չտպելու հարցը, հանկարծ հիշեց մոտ 2 տարի առաջ իր հանդիպումները բիզնեսմենների հետ:
Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի զեկուցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքի այն հատվածը, երբ նա հայտնեց, որ, եթե ծրագրով աջակցություն ստանալ ցանկացող կազմակերպությունը կատարել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում, և այդ արձանագրված ակտը դարձել է անբողոքարկելի, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել այս աջակցության մեխանիզմից:
Կալիֆորնիայի Հյուզ լճի մերձակայքում ծագած հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 100 տուն: NBC Լոս Անջելեսը հայտնում է, որ չորեքշաբթի օրը բռնկված և արագորեն տարածվող հրդեհը վնասել է շուրջ 10 հազար ակր հողատարածք, այրել կառույցներ:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:
Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում 39 հարցից միայն 3-ն էին զեկուցվող, և դրանցից մեկով որոշվեց 2003-2015թթ. ընթացքում պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկատան, խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցնող մանկատան 163 շրջանավարտներին:
Օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21091-ի» 37-ամյա ուղևոր Խորեն Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ երկու վարորդները և «Օպելի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հետաքննություն իրականացնելու համար:
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցի շրջանակներում մարզի Բյուրեղավան, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն և Ջրվեժ համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու 2020 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին և համայնքների ղեկավարների հետ քննարկելու ընթացիկ ծրագրերն ու խնդիրները:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք, ապաքինվել է ևս 405 մարդ:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն իրականացնել ԲԵՍԹ համակարգի միջոցով՝ շուկայի ամենացածր սակագնով՝ ընդամենը փոխանցվող գումարի 0,9% միջնորդավճարով՝ RUR, USD, EUR արժույթներով:
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։
Լիբանանի դատախազությունը մտադիր է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել մի քանի նախարարների կառավարմության ներկայիս եւ ավելի վաղ կազմերից:
Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին:
Օգոստոսի 12-ին, ժամը 23։15-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին: