Բաժիններ՝

«Եթե առաջ 60-ից պետք է դառնար 80 կմժ, ապա 80-ը գրվում էր, իսկ եթե մնացել է նույնը, գրելու իմաստը ո՞րն է». Սերգեյ Ղահրամանյան

Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմժ-ի։

Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի:

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդարացնո՞ւմ է արդյոք այս փոփոխությունը:

«Մեկ ամսվա կտրվածքով ինչ-որ բան ասելը ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ վարորդների մոտ դժգոհություն կա, որ որոշ ճանապարհահատվածներում՝ Իսակովի պողոտա, Սարալանջի փողոց, ճանապարհային նշաններ չկան, նախկին 70 և 80կմժ-ն է մնացել, փոխանակ գրվի 60 կմժ, ինքը ևս նկատե՞լ է այդ թերությունը, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց.

«Մարդը, երբ ՀՀ-ում ստանում է վարորդական վկայական, պարտավոր է իմանալ, որ արագությունը 60 կմժ է, եթե չկա այլ արագության սահմանաչափ: Այսինքն, եթե առաջ 60-ից պետք է դառնար 80 կմժ, ապա 80-ը գրվում էր, իսկ եթե մնացել է նույնը, գրելու իմաստը ո՞րն է: Եթե կա այլ սահմանափակում, բնականաբար, այդ մասին նշան կա: Վարորդները պարտավոր են իմանալ, և դա նորություն չէ: Եթե վարորդական վկայական է ձեռք բերում, դա պարտավոր է իմանալ, եթե չգիտի՝ դա իր խնդիրն է:

Նշանները հաստատ չկան ու որևէ այլ նշան չկա: Եթե տնից դուրս ես գալիս, ուրեմն 60 կմժ արագությամբ պետք է վարես, սակայն, եթե գրված լիներ՝ 80կմժ, բայց իրականում լիներ 60, ապա դա սխալ կլիներ, բայց այլ սահմանաչափ այս պահին չկա, միայն 60 է: Սկզբում, երբ գործարկվեց՝ բոլոր տեղերում եղել եմ, հաստատ նման բան չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս