Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը գաղտնի կերպով տուն են գնել ԱՄՆ-ում
Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, գաղտնի կերպով տուն են գնել Սանտա-Բարբարայում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ), որպեսզի իրենց որդուն՝ Արչիին, հանգիստ մեծացնեն բրիտանական թագավորական ընտանիքից հեռանալուց հետո: Այդ մասին հաղորդում է Page Six-ը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, նրանք առանձնատուն են տեղափոխվել դեռ հուլիսին: Հենց այդ նույն շրջանում են ապրում նրանց ընկերները՝ հեռուստահաղորդավարուհիներ Օփրա Ուինֆրին եւ Էլեն Դեջեներեսը:
«Նրանք իրենք են գնել այդ տունը,-ճշտել է հրատարակության աղբյուրը:-Հենց այստեղ են նրանք ցանկանում շարունակել իրենց կյանքը Մեծ Բրիտանիայից մեկնելուց հետո: Սա առաջին անշարժ օբյեկտն է, որը նրանք երբեւիցե ունեցել են: Առայժմ հաջողվել է տեղափոխվելուց հետո վեց շաբաթ ամեն բան գաղտնի պահել»: Աղբյուրը չի բացահայտել մյուս մանրամասները, որոնք կապված են կալվածքի հետ, այդ թվում՝ նրա հորը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց հավելել է. «Նրանք ամեն բան լավ կշռադատել էին: Այդ վայրում նրանք պլանավորում են երջանիկ լինել՝ ունենալ լավ բարեկամներ եւ դաստիարակել Արչիին՝ նրան հնարավորություն տալով խաղալ իր տարիքի մյուս երեխաների հետ»: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ վերջին մի քանի ամիսներին ամուսինները բնակվել են Բեւեռլի-Հիլզում, դերասան Թայլեր Փերիի՝ 18 ննջարան ունեցող շքեղ առանձնատանը:
Աղբյուրների խոսքով՝ թեեւ արքայազն Հարրին մեծացել է թագավորական ընտանիքում եւ Բուքինգհեմյան պալատի սրահներում, նա նախընտրում է «ավելի կամերային եւ հարմարավետ տներ»: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը թագավորական պարտականությունների կատարումը պաշտոնապես դադարեցրել են ապրիլի 1-ին: Հունվարի սկզբին նա եւ իր տիկինը հայտարարել են, որ ցանկանում են հրաժարվել ֆինանսական այն արտոնություններից, որոնք նրանց սահմանված է կարգավիճակով, վաստակել ինքնուրույն եւ իրենց ժամանակը կիսել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: