
Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։
Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։
«2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։
Ի դեպ, որոշումը Հայկ Մարությանը ստորագրել է օգոստոսի 12-ին, այսինքն՝ իր արձակուրդի օրերին։
Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Հայկ Մարությանն արձակուրդ էր վերցրել մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։