Բաժիններ՝

Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, այլ Բաքվում

Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը:

Ըստ այդմ, այսօր առավոտյան Հասանովը գտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:

Ըստ այդ, Հասանովի՝ բելգրադում ձերբակալվելու ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունը հերքվել է:

Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնման և այլ իրավախախտումների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս