Բաժիններ՝

Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ է մահացել շոգից

Ճապոնիայում առնվազն 10 մարդ է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի Հրշեջ գլխավոր վարչությունը, որը կատարում է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:

Երկարատեւ հոսպիտալացում է պահանջվել 180 դեպքերում, որոնք ճանաչվել են ծանր: Եվս 2,4 հազար մարդ բժշկական հիմնարկություններ է ընդունվել միջին ծանրության վիճակում:

Բոլոր տուժածների ավելի քան կեսը 65 տարեկանից բարձր տարեց մարդիկ են: Նրանք խնայողության նկատառումներով կարող են տանը չմիացնել օդորակիչը կամ էլ երկար ժամանակ աշխատել այգում: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացնում են շոգ օրերին ինքնազգացողությանը ճշտակատարությամբ հետեւելու եւ ավելի շատ հեղուկ խմելու անհրաժեշտության մասին:

Ընթացիկ շաբաթը Ճապոնիայում այս ամռանը դարձել է ամենաշոգը: Մի շարք շրջաններում ջերմաչափի սյունն օրվա ընացքում բարձրացել է 38 աստիճանից վեր, իսկ Գումմայի կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 11-ին ցերեկն օդը տաքացել է մինչեւ 40,1 աստիճան: клама 14

Ճապոնիայում առավել շոգ եղանակի շրջանը լինում է հուլիս – օգոստոսին, սակայն արդեն երկրորդ տարին անընդմեջ հուլիսին ավելի շատ են եղել ամպամած եւ անձրեւային օրերը: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից մահացել է 126 մարդ, 70 հազարից ավելին՝ տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս