Ինդոնեզիան մինչև 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը: Օգոստոսի 13-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ:
«Կառավարությունը որոշում է ընդունել շեշտը դնել ներքին զբոսաշրջության զարգացման վրա՝ տնտեսության այդ հատվածի վերականգնման համար»,- ասել է Լուհութը:
Նրա խոսքով՝ «իշխանությունները մտադիր են հասնել այն բանին, որպեսզի ներքին զբոսաշրջությունն զբաղեցնի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջության ճյուղի) ընդհանուր ծավալում»: Համակարգող նախարարն ընդգծել է, որ «այդպիսով, կառավարությունը չի պլանավորում այս տարի բացել սահմաններն օտարերկրացի զբսաշրջիկների համար»:
Լուհութը նաեւ նշել է, որ «Ինդոնեզիայում ապրում են ոչ քիչ ապահովված քաղաքացիներ, ովքեր կարող են իրենց ավանդը ներդնել զբոսաշրջության վերականգնման բնագավառում»:
«Մենք հաշվարկել ենք, որ շուրջ մեկ միլիոն ինդոնեզացիներ են ամեն տարի ճանապարհորդում հարեւան Մալայզիայում եւ Սինգապուրում, այնտեղ ծախսում տասնյակ միլիարդավոր դոլարներ,- պարզաբանել է համակարգող նախարարը:- Կառվարությունը ցանկանում է հասնել այն բանին, որհպեսզի այդ միջոցները ծախսվեն երկրի ներսում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: