
ՉԺՀ-ն և Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը

Ռուսաստանը եւ Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Բելգիայի եւ Գերմանիայի այն բանաձեւի նախագծի վրա, որը երկարացնում է երկու սահմանային անցումների աշխատանքը Սիրիայի ու Թուրքիայի սահմանի վրա՝ հումանիտար օգնություն հասցնելու համար: ԱԽ-ի մյուս անդամները կողմ են քվեարկել:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՌԴ-ն Անվտանգության խորհուրդ կներկայացնի բանաձեւի իր նախագիծը՝ օգնություն հասցնելու համար թողնելով մեկ անցակետ՝ «Բաբ ալ-Խավա»-ն:
Հումանիտար եւ բժշկական բեռները հարեւան երկրներից, առաջին հերթին Թուրքիայի հետ սահմանով, ճակատի եւ սահմանային անցագծով Սիրիա հասցնելու դյուրացաված ռեժիմը գործում է 2014 թվականի հուլիսից եւ ամեն տարի երկարացվում է:
Դրա շրջանակներում ՄԱԿ-ի հուսանիտար հաստատությունները եւ դրանց գործընկերները իրավունք են ունեցել օգտվել հակամարտության գծով երթուղիներից եւ Բաբ Էս-Սալյամ, Բաբ ալ-Խավա, Էլ-Յարուբիա եւ Ալ-Ռամթա սահմանային անցակետերից: Հունվարի սկզբին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է կես տարով այդ մեխանիզմի գործողությունը երկարացնելու մասին Բելգիայի եւ Գերմանիայի բանաձեւը, ընդ որում՝ անցակետերի թիվը սահմաններին որոշել են կրճատել մինչեւ երկու. գործող են մնացել միայն Բաբ Էս-Սալյամը եւ Բաբ ալ-Խավան:
Այդպիսի որոշման օգտին հանդես են եկել Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան: Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը փոխվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: