
ԱԺ-ում մեկնարկել է ՏՄՊՀՀ անդամի ընտրության փակ քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը: ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կտևի 1 ժամ:
«ՏՄՊՊՀ անդամի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճի հարակից նախասրահում, ժամը 12:10-13:10-ն»,- ասաց Հովակիմյանը:
ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում կառավարության կողմից առաջադրվել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը: