Բաժիններ՝

Սերբիայում COVID-19-ի դեմ միջոցառումների պատճառով բողոքի մասնակիցները ներխուժել են խորհրդարան

Լույս հուլիսի 8-ի գիշերը Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակներով նոր սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու պլանների մասին:

Կան ձերբակալվածներ ու վիրավորներ: Առավել արմատականորեն տրամադրված ցուցարարները հարձակվել են ոստիկանական պահպանաջոկատների վրա, կարողացել են թափանցել խորհրդականի շենքի սրահ, հրկիզել ոստիկանական երեք ավտոմեքենա եւ աղբի մի քանի կոնտեյներ:

Ոստիկանությունը կիրառել է արտասվաբեր գազ եւ հատուկ այլ միջոցառումներ: ՆԳ նախարարության գնահատականներով՝ խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել էր շուրջ 5 հազար մարդ, որոնց մի մասը՝ ընդդիմադիր ակտիվիստներ Դանիել Կնեժեւիչի եւ Սրջան Նոգոյի գլխավորությամբ, ճեղքել անցել են ոստիկանական պահպանաջոկատը եւ ներխուժել Սկուպշչինայի սրահ: Ավելի ուշ նրանց ձերաբակել են:

«Բողոքի մասնակիցների մի խումբ անընդունելի վարք է դրսեւորել, որը կարելի է որակել խուլիգանական, եւ հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք այնտեղ էին գտնվում ծառայողական պարտականությունները կատարելիս, եւ նրանց վրա քարեր նետել»,-ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը հայտարարել է ազգային հեռուստատեսության եթերում:

Որպես բողոքի ակցիաների կազմակերպիչներ հանդես են եկել մի խումբ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք բոյկոտ էին հայտարարել հունիսի 21-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս