«Բիզնեսի հարկը իջեցրին՝ փոխարենը բարձրացնելով ֆիզիկական անձանց հարկերը, ու այս ամենի անունը դրեցին «արդարություն»»․ Աշոտ Խուրշուդյան
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գույքահարկի մասին կգրեմ շատ հակիրճ։
1/ Այն համահարթեցման ներդմանը զուգահեռ ռեֆորմ է։
2/ Գեներացված է հարկահավաք և հաշվապահական մոտիվներով
3/ Դիտարկված է միայն բիզնես շահի տեսակետից (որը նեոլիբերալ տեսակետից տնտեսական աճի հիմքն է)
4/ Եկամտահարկի իջեցումը դիտարկվեց միմիայն բիզնեսի ուղղակի հարկ իջեցնելու տեսակետից
5/ Երբ քննարկվեց, որ ուղղակի հարկ իջեցնելը լավ է, սակայն համահարթեցումը անարդար է
6/ Ասվեց, որ այս անարդարությունը կվերականգնենք գույքահարկի փոփոխությամբ
7/ Գույքահարկի ավելացումը մարդկանց վրա դրված բեռ դարձավ
8/ Եթե այս ամենը հանրագումարենք, բիզնեսի հարկը իջեցրին՝ փոխարենը բարձրացնելով ֆիզիկական անձանց հարկերը, ու այս ամենի անունը դրեցին «արդարություն»։
9/ Մարդկանց եկամուտները մնացին անփոփոխ՝ հարկերը բարձրացվեցին
10/ Բիզնեսի հարկերը իջեցվեցին
Ինչո՞ւ, որովհետև այս ամենի հիմքում հարկային-հաշվապահությունն էր, որը ծառաում է միայն երկու շահի՝ բիզնեսի և հարկահավաքման, և լիբերալ տնտեսական միտքը, որը ծառայում է միայն կապիտալին։
Հ․Գ․ Համահարթեցման ժամանակ սրա մասին խոսել եմ։ Նոր բան չեմ ասում։ Լսող չեղավ ու չկա։ Ու պարզ հարց եմ տալիս, եթե այսօրվա իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, ու չի լսում, ի՞նչ իմաստ ունի այս խոսակցությունը։
Հ․Հ․Գ․ Ես հարկերի իջեցման կամ բարձրացման զրույցների մեջ կարևորում եմ միայն հանրային կոնսենսուսը։ Իսկ այն հասնելու համար ազնիվ զրույց է պետք, սրանով փորձեցի իմ լուման ներդնել՝ զրույցի այլ դիտակետ մերկայացնելով»։
Գույքահարկի մասին կգրեմ շատ հակիրճ։1/ Այն համահարթեցման ներդմանը զուգահեռ ռեֆորմ է։2/ Գեներացված է հարկահավաք և…
Gepostet von Աշոտ Խուրշուդյան am Mittwoch, 1. Juli 2020