Շատ բնական գործընթաց է, երբ ԿԳՄՍ փոխնախարարը բնակելի շենքի բակում աշխատանքից ազատված ԲՈԿ ղեկավարի հետ «ռազբոռկա է» սարքում և «ատչյոտ» ուզում: Որովհետև դրանից առաջ աշխատանքից ազատված պաշտոնյային ֆեյսբուքում ծաղրում էր ԿԳՄՍ նախարարը: Որովհետև ԱԺ-ում քննադատական խոսքի համար ողջ խմբակցությամբ պատգամավոր են ծեծում:
ՍԴ նախկին անդամ, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանն այսօր անդրադառնալով ԳԽ-ի կազմավորման 30-ամյակին՝ հիշեց, որ, երբ նոր էր կազմավորվել Գերագույն Խորհուրդը, մի քանի պատգամավոր «ճղճղված» ջինսերով են գնացել նիստին, ինչն իրեն զայրացրել է:
«Մեր ունեցած տվյալներով` երեխաները թեթև են տանում նոր կորոնավիրուսային հիվանդությունը։ Մենք մայիսի 20-ի դրությամբ ունենք երեխաների մոտ հաստատված 270 դեպք։ Երեխա ասելով՝ նկատի ունեմ մինչև 18 տարեկան քաղաքացի։ Երկու երեխա ունի թոքաբորբ, շատ թեթև, կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանգամանքը, որ երեխաները թեթև են տանում, չի նշանակում, որ անհարկի պետք է վարակվեն, պետք է պաշտպանենք բոլորին։
168.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ բեկանել է Վահագն Աբգարյանին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Երևան-Սևան ավտոճանապարհին մայիսի 18-ին Երևանի 43-ամյա բնակչին միջին ծանրության հրազենային վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 37-ամյա տղամարդ:
Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի համավարակը ինչպես կզարգանա հետագայում:
Ցավալի է գիտակցել, որ բարոյալքման ու պառակտման անթույլատրելի կորը վաղուց ենք անցել։ Ու դրա մեջ Փաշինյանի իշխանության մեղքը չտեսնելը բարոյական, քաղաքական ու տրամաբանական ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ Է:
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրեց 5 խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին։
Այսօր լրանում է Գերագույն Խորհրդի կազմավորման 30-ամյակը, որի առթիվ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով հասարակական քննարկում՝ ԳԽ նախկին պատգամավորներից մի քանիսի մասնակցությամբ:
Թուրքիայի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին:
«Տավուշ տեքստիլի» դիմակների արտադրամասերին ոչինչ չի սպառնում, դրանք գտնվում են Բերդում և Արծվաբերդում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Եվ ես չեմ բացառում, որ դա կարող է լինել մեկ կամ երու տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը այն բանից հետո, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը:
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ։
Առողջապահության նախարարությունից հերքում են լուրերը, թե կորոնավիրուսի պատճառով մահացած անձի դին չեն հանձնում հարազատներին: 168.am-ի հետ զրույցում ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մասնավորապես հայտնեցին. «Հանձնում են՝ համաճարակաբանական նորմերը պահպանելով, փակ դագաղով»:
«Երեկ ամբողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր՝ 335 դեպք և 162 նոր բուժված քաղաքացի։ Դժբախտաբար, ունեցել ենք մահվան 3 դեպք»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։
ՌՈՒՍԱԿԱՆ HIT/2
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Կառավարության նիստում այդ մասին նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանում բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
«Մենք դեռ չենք հասել պիկին. Համաճարակային գործընթացի նման զարգացման հետևանքով կանխատեսվում է դեպքերի աճ, քանի որ մեզ մոտ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մեկից բարձր է (մեկ հիվանդը դեռ վարակում է մեկից ավելի անձի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի վիճակին՝ նշեց ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական սարքերի։
«Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում». քննարկում. ՈւՂԻՂ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 849-ով՝ ընդհանուրը դառնալով 317 հազար 554:
ՀՀ ՊՎԾ կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման:
Կառավարությունը հաստատեց 50 միլիարդ դրամ բյուջեով տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագիրը:
Ֆրանսիան վերաբացվում է, սակայն գիտանականները առաջարկում են զանգվածային թեստավորում՝ իրավիճակը վերահսկելու համար:
Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի․ Դավիթ Շահնազարյան:
Դուք համոզվա՞ծ եք, որ «Քայլող մարդու» քանդակի տեղադրումը շահարկումների տեղիք չի տալու. Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին: