Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք. այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 33 դեպք

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:

Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Տեսանյութեր

Լրահոս