Նոր առանձնահատկությունը թույլ է տալիս դիմային տեսախցիկով նկարահանել դանդաղացված տեսանյութեր։ Մինչ այժմ նմանատիպ առանձնահատկությունը հասանելի էր միայն նոր iPhone-ում, բայց, ըստ ամենայնի, այն շուտով կհայտնվի Samsung Galaxy սմարթֆոններում: Այդ մասին հայտնում է SamMobile-ը:
Xiaomi-ն արդեն ունի 108 մեգապիքսել ռեկորդային ֆոտոխցիկ ունեցող սմարթֆոն․ դա փորձնական Mi MIX Alpha-ն է, որի վաճառման ժամանակացույցն անհայտ է: Հետևաբար՝ Mi CC9 Pro-ն կլինի առաջին առևտրային սմարթֆոնը, որն ունի նման ֆոտոխցիկ: Ըստ լուրերի՝ Չինաստանից դուրս այն վաճառվելու է՝ որպես Mi Note10:
ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի (ամբողջությամբ), Լուկաշին փողոցի, Լուկաշինի 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապի փողոցի, Չուխաջյան փողոցի ջրամատակարարումը:
Կրիշտիանու Ռոնալդուն France Football ամսագրին պատմել է իր սկզբունքների, Լիոնել Մեսսիի հետ մրցակցության և իր ռեկորդների մասին: Մենք ընտրել ենք ամենահետաքրքիրը:
Հայաստանում օգտատերերի 33,5%-ը ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 26,6% սարքերի վրա, իսկ Ադրբեջանում՝ 39,2%-ի վրա։
«Գրեմիոյի» դարպասապահ Բրեննո Կոստան եզակի ֆուտբոլիստ է Բրազիլիայի առաջնությունում: Ավելի քան 600 խաղացողներից նա միակն է, ով կրում է 24 համարի մարզաշապիկ։ Շատ տարօրինակ է, բայց հեշտ բացատրվող․ Բրազիլիայում այդ թիվն ասոցիացվում է համասեռամոլների հետ։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցերի իր էջերում միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման վերաբերյալ մտքերով:
Իրազեկիչը, որն ամերիկացիներին օգնել է գտնել ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի հետքը, փոխհատուցում կստանա մինչեւ 25 մլն դոլարի չափով: Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թվում էր, թե դպրոցական երեխաների պայուսակների էական թեթևացում արձանագրած փաստից անդին այլևս զարմանալու առիթ չենք ունենա։ Բայց, փաստորեն, քչերս ենք գլխի ընկել, որ շուտով 100-ական փաստերով մեզ զարմացնելու էին նաև Նիկոլ Փաշինյանի մարզպետները։ Եվ ահա օրերս Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի մեկ տարվա գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը՝ ոչ ավել, ոչ պակաս, 100 փաստ, իսկ իրականում կարելի է այն անվանել՝ մարզպետի 50 երանգները։ Չենք ցանկանում պնդել, որ մարզպետի թիմը 100 փաստերը մշակելիս ծանրակշիռ և լուրջ աշխատանք չի կատարել, բայց չենք կարող նաև չնկատել, որ բավական ծանրակշիռ աշխատանք կպահանջվի այդ 100 փաստերում նույնքան ծանրակշիռ գեթ 10 լուրջ փաստ գտնելու համար։
TyC Sports-ի հետ վերջերս հարցազրույցում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ ցավում է, որ իր՝ վնասվածքից վերականգնման գործընթացը դանդաղել է։ Մեսսին վնասվածք է ստացել Ամերիկայի լիգայի խաղարկությունից վերադառնալուց հետո առաջին իսկ խաղում։
Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի կողքին, կանգնեցվել է #MeТoo ֆեմինիստական շարժման քանդակ-հուշարձան: Այն իրենից ներկայացնում է սպառնալիորեն երախը բացած մուգ կարմիր կատվառյուծի քանդակ, որը նստած է հետեւի թաթերին եւ լայնորեն բացել է սրատամ երախը: Հեղինակը քանդակագործ Կամիլլա Ակրական է, որը հաղթել է հուշարձանի պատրաստման իրավունքի մրցույթում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի նկատմամբ վերջին ամիսների ընթացքում, քաղաքական հետապնդումից բացի, այլ կերպ ձևակերպում տալ չի կարելի, քանի որ տեղի ունեցած բացահայտ ռեպրեսիվ գրոհներն ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստեր։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանված են այն քաղաքական գնահատականները, որոնք հնչեցվում են տարբեր քաղաքական գործիչների ու կառույցների կողմից՝ այդ ամենը որակելով ՀՀ գործող իշխանությունների կողմից դատաիրավական համակարգին ու Սահմանադրական դատարանին (ՍԴ) ուղղված տոտալ գրոհ։ Պատահական չէր, որ բոլորովին վերջերս այս թեմային իր թվիթերյան էջում անդրադարձավ նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը՝ իր աջակցությունը հայտնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ նշեելով, որ Թովմասյանի և ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները ոչ իրավաչափ են։
«Ես այդ հարցում կմիանամ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի տարածած հայտարարությանը, որով նա իր մտահոգություններն է հայտնել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, ավելին, կոչ է արել իշխանության ճյուղերին՝ չխառնվել իշխանության այլ ճյուղի գործունեության մեջ»։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Վալյադոլիդի» հետ Լա Լիգայի խաղից հետո (5:1) առանձնացրել է հարձակվող Լիոնել Մեսսիին, ով այս խաղում դուբլ արեց և երկու գոլային փոխանցում կատարեց:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է AS-ը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն 2020թ. կավելանա շուրջ 26.4 մլն դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնվաճի 2019թ. «Ոսկե գնդակը»: Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղելով Corriere dello Sport-ին:
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանավարտները ստանում էին իրենց ավարտական դիպլոմները: Այն նրանց անձամբ հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս իշխանությունը ոչ մի սկզբունք չունի: Չկան ելակետային տվյալներ, սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվի իշխանությունը պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու ընթացքում: Եթե իրենց համար Վենետիկի հանձնաժողովի մի հայտարարությունն ուղենշային է, իսկ մյուսն առհասարակ պիտի նշանակություն չունենա, ապա մենք գործ ունենք իրավական մանիպուլյացիայի հետ, ինչը ըստ էության իշխանության ձեռագիրն է»:
«Ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո, իրոք, վախենում եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ վտանգ կլիներ մեզ համար: Տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ մենք հաղթահարեցինք դա՝ նայելով վախի աչքերի մեջ: Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից, իմ անձի համար վախենալու ոչ մի բան չունեմ»:
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մի քանի տարի հետևում էր «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, սակայն խաղացողի որակները չեն համոզել ակումբին գործարքը կատարելու անհրաժեշտության մեջ, հայտնում է The Athletic-ը:
ԱՄՆ Մերիլենդ և Մասաչուսեթս նահանգները ներկայացնող սենատորներ՝ Քրիս Վան Հոլենը և Էլիզաբեթ Ուորենն անդրադարձել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության՝ նա կարող էր մտնել բանտ, ինչ-որ խոսեր, հետո դուրս գար այդպիսի բաներ աներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով զարգացումների և ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման մասին հարցին: Նշենք, որ Արման Բաբաջանյանը դիմել է […]
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։
«Որևէ տեղ կամավոր կամ ընտրովի դարձնելու վերաբերյալ խոսք չկա: Շատ դեպքերում մենք այնքան ենք հեռանում խնդրից, որ մեր ենթադրություններն ընկալում ենք՝ որպես իրականություն: Սա՝ առաջին, և երկրորդ՝ նախարարությունը դեռևս նախագիծ չի ներկայացրել, դրա աշխատանքային տարբերակը, բնականաբար, ուղարկվել է բուհեր, գիտական կազմակերպություններ՝ ներքին քննարկման և առաջարկություններ, դիտողություններ ստանալու, լրամշակելու, ապա նոր՝ որպես պաշտոնական նախագիծ ներկայացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հոկտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել էր 2019 թվականի մայիսի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքի քննությունը: Մայիսի 20-ին որոշ քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը: