
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն կաճի շուրջ 26.4 մլն դրամով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն 2020թ. կավելանա շուրջ 26.4 մլն դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«2020թ. պետական բյուջեից ԿԸՀ-ի համար հատկացվել է 1 մլրդ 179 մլն դրամ, ինչը շուրջ 26.4 մլն դրամով ավելի է 2019թ. բյուջեի համեմատ»,- ասաց Ջանջուղազյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների թվի փոփոխմանը՝ նշեց, որ ունեցել են 4 մեքենա, և որևէ ավելացում այս առումով չի նախատեսվում: