Երևանի կենդանաբանական այգու տարածք հոկտեմբերի 31-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում ներթափանցել են 5-6 թափառող շներ: Նրանք հարձակվել են Երևանի կենդանաբանական այգում պահվող 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Հարձակման հետևանքով կենդանիների անկում է գրանցվել:
Պակիստանի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար գնացքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել Է 73-ի, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ղեկավարին: Ավելի վաղ հաղորդվել Էր 62 զոհվածի եւ տասնյակ տուժածների մասին:
Դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել:
Կառավարությունը 76 միլիոն եվրո վարկ կվերցնի, 45 միլիոն վերցնելու նախագիծն էլ կհաստատի հաջորդ նիստին
«Ո՞նց են ընթանում մեր ասֆալտային գործերը». Փաշինյանը՝ Պապիկյանին
Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ խորհրդական Թիմ Մորիսոնը շուտով կթողնի իր պաշտոնը:
Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 31-ի նիստում:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գերատեսչության հանձնաժողովի կողմից եզարակացություն է ստացվել, որի վերաբերյալ նոր բացահայտում է կատարել փաստաբանը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08:19-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը տեղեկացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Թույլ չենք տալու կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն ՀՀ-ն տանել դեպի տգիտության փակուղի. արմատախիլ ենք անելու, այդ թվում՝ պինցետով»:
Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԼՀԿ անդամ տիկին Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերվում էր ՀԵՏՔ լրատվականի պնդումներին առ այն, թե իրականում հնարավոր էր գործող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչք իրականացնել, որն ավելի էժան կարժենար ծախսերի տեսանկյունից, կուզեի ավելի հանգամանալից անդրադառնալ։
Ուսուցչի 1 դրույքի համար աշխատավարձը կավելանա, դասագրքերի համար վճարն էլ կհանվի. Կառավարությունը ընդունեց որոշման նախագիծ:
Ի պատասխան այդ դիմումի, ՀՔԾ-ն ասել էր, որ արգելանքը չի կարող հանվել, քանի որ դա կարող է խանգարել քրեական գործի լրիվ, օբյեկտիվ ու համակողմանի քննությանը։ Սակայն, պարզվում է, որ այն, ինչ անհնար էր մեկ շաբաթ առաջ, հնարավոր է հիմա, և այդ մասին մենք իմանում ենք ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի ֆեյսբուքյան էջից, ով տեղեկացնում է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի` մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 05:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:11-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 06.960 և արևելյան երկայնության 125.220 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ՝ Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին:
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաստ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են եւ փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։
Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, գործնականում ամբողջովին այրվել է խոշոր հրդեհի հետեւանքով, որը Ճապոնիայի հարավում տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 31-ի գիշերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։
«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր առավոտյան գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որն այս պաշտոնից հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետին, և հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի նախագծում։
««Ժողովուրդ» թերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: Թերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ:
Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՔԾ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին:
775 միլիոն դրամ՝ Սփյուռքի հարցերով գրասենյակին. ինչ ծրագրեր կիրականացվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:
Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լեւոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են: Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։