505 մլն դրամ՝ հայրենադարձության ծրագրին, Մխիթար Հայրապետյանը հետաքրքրվում է՝ իսկ ինչո՞ւ եք ընդամենը 1 տողով նշել, թե ինչ վրա է ծախսվելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական որոշում է եղել ձերբակալել Հրայր Թովմասյանին, ապա միանգամից մտնել դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու։
«Երբ գիտությանը գումար եք տալիս, դա ներդրումներ բերելու հիմք դառնալո՞ւ է». Մելքումյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում):
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 31-ին ներողություն է խնդրել ճապոնացի ժողովրդից արդարադատության նախարար Կացույուկի Կավայիի պաշտոնաթողության համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում»:
Եթե ինչպես դու ես ասում, Սերժ Սարգսյանը կարողացել է միջազգային բարդ հարաբերություններում այնպես անել, որ «մեկ գիշերվա մեջ» ԵԱՏՄ մտնենք ու նաև ԵՄ հետ ՀԳԸՀ (հուսով եմ՝ գիտես՝ ինչ հապավում է) ունենանք, ապա ձեզ մնում է միայն դասեր քաղել երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործչից։
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաև այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵԱՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու հասարակության հետ շուտով:
Պակիստանի Փենջաբի նահանգում ուժգին հրդեհ է բռնկել մարդատար գնացքում, կրակը ճարակել է էկոնոմ դասի երեք վագոն: Ինչպես Dawn թերթին հայտնել են Ռահիմ Յար Խան օկրուգի արտակարգ ծառայություններում, զոհվել է 24 մարդ:
ԱԺ-ում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները. ՈՒՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»:
Հարգելի տիկին Հակոբյան, տեղեկություններ ունենք, որ Դուք նոյեմբերի 8-ին «Դվին» հյուրանոցում կազմակերպել եք հերթական բարեգործական հավաքը։ Խնդրում եմ, տեղեկացնել, թե ո՞ւմ եք հրավիրել։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը:
Անսահման է մարդկային ստորությունը: Կարևոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ես ասում…
Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց արդյունքում նշված փողոցներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցում՝ Ծարավ Աղբյուրի փողոցից դեպի Ֆանարջյան փողոց, իսկ Քանաքեռի 17-րդ փողոցում՝ Ֆանարջյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուրի փողոց ուղղություններով:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Չարենցի, Միքայելյան, Նալբանդյան փողոցների, Արծվաքար թաղամասի սկզբնամասի, Լճաշեն և Ծակքար գյուղերի մի հատվածի, Զովաբեր գյուղի, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Չկալովկա գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նիզամու և Գարեգին Նժդեհի փողոցների հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի փողոցում գտնվող խանութում պայուսակից գողացել են հազար դոլար:
Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ:
«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից:
Ավելի վաղ Apple-ի սմարթֆոններում և պլանշետներում, որոնք երկար ժամանակ չեն թարմացվել, ժամանակն ընտրելու խնդիր կար: Սխալն այն է, որ iOS-ում ժամանակն ավտոմատ կերպով սահմանվում է GPS-ի միջոցով: Բայց ժամանակի հաշվարկման համակարգում կա սահմանափակում, որի պատճառով նոյեմբերի 1-ից հետո սարքը կսահմանի սխալ ժամանակ:
Ռուսաստանցի հայտնի լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Facebook ընկերությունը դատական հայց է հարուցել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ՝ նրան մեղադրելով լրտեսման համար WhatsApp հավելվածն օգտագործելու մեջ:
Բրազիլիայի ամենաընչազուրկ բնակիչների կյանքի դիտարկումները ցույց են տվել, որ տարեկան միջին ջերմաստիճանների հետագա աճը էլ ավելի վտանգավոր կդարձնի մշտական թերասնումը մարդու առողջության համար, քան այժմ:
Բրիտանացի երաժիշտ Սթիվեն Մորիսը 250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հին ջութակը մոռացել է Լոնդոն-Օրփինգթոն էլեկտրագնացքում:
Աղցան, որը պաշտում են իտալուհիները:
Վայրի փիղը, որը Թաիլանդի Քաո Յայ ազգային բնայգում դուրս էր եկել ճանապարհ «ողջունելու» զբոսաշրջիկներին, նախ նստել է նրանց ավտոմոբիլի կապոտին, իսկ հետո առջեւի ոտքերով անցել բեռնախցիկի վրայով եւ պառկել ավտոմեքենայի կտուրին:
NASA Հելոուինի տոնակատարությանն ընդառաջ՝ Արեգակի «սարսափելի» լուսանկար է հրապարակել: Լուսանկարը հայտնվել է գործակալության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: