
Պերեսը պատրաստում է տրանսֆերային բում ամռանը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալի» որոշ մարզիչներ կարծում են, որ թիմը պետք է ուժեղացվի ձմռանը՝ կա՛մ ձեռք բերելով Քրիստիան Էրիկսենին «Տոտենհեմից», կա՛մ Բրունո Ֆերնանդեսին «Սպորտինգից», կամ էլ «Այաքսից» գնելով Դոննի վան դե Բեկին:
Պերեսը համաձայն չէ այս տեսակետի հետ և կենտրոնացած է Մբապեի ձեռքբերման վրա: Նա չի ցանկանում հունվարին ժամանակ և փող կորցնել: Հետևաբար՝ մադրիդյան ակումբը նոր խաղացողներ ձեռք չի բերի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի դեռ նրա ներկայիս խաղացողներից մեկը չի լքել թիմը:
Պերեսը ցածր է գնահատում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու հավանականությունը: Բացի այդ, հաղորդվում է, որ նրան կարելի է ձեռք բերել միայն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին երջանկացնելու համար:
Հաղորդվում է նաև, որ կիսապաշտպան Իսկոն կարող է լքել «Ռեալը», քանի որ չի ստանում բավարար խաղային պրակտիկա մինչև Եվրո-2020-ը, որին նա ցանկանում է մասնակցել:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հետաքրքրված են ֆուտբոլիստով և ցանկանում են վարձավճարով ձեռք բերել նրան:
Սիրարփի Աղաբաբյան