Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 74-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Յուրի Միրզոյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է «Հայաստան 2050» տեսլականի ուղղությամբ: Ակնկալում են, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել և բնակվել մարզում, քանի որ այս պահին Երևանում է ապրում։ «Ինքս անկուսակցական եմ և մարզպետի պաշտոնում աշխատելու եմ անկաշկանդ»,- ընդգծեց նա և հավելեց, որ մարզի խնդիրներին ծանոթացել է պաշտոնական կայքից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Կիեւն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց նա պատրաստ է անդամակցել, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ձեւավորել է միջուկային գործարքի իրագործման հատուկ կոմիտե, որը ներկայում աշխատում է համաձայնագրի շրջանակում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի վրա:
«Այն պատասխանը, որը տվել է Երևանի քաղաքապետարանը, դատարանին նման պահանջ ներկայացնելու համար ուներ բոլոր իրավական հիմքերը, քանի որ վարչական մարմինը, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, ոչ թե պետք է ղեկավարվեր նպատակահարմարությամբ, այլ պետք է համապատասխան իրավական հղումներ աներ, որոնք հիմք կհանդիսանային պահանջվող տեղեկությունը չտրամադրելու համար»,- 168.am-ին ասաց դատարանում Բաբկեն Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Նարինե Ճաղարյանը:
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ուռուցքաբանական հիվանդության բուժման մեջ մտնում է և՛ քիմիաթերապիան, և՛ վիրահատությունը, ճառագայթային թերապիան և այլն, իսկ միայն վիրահատությունը փոխհատուցել ու հայտարարել, որ բուժումն անվճար է, ստացվում է՝ մենք խաբում ենք բնակչին՝ ստեղծելով տրամադրություններ և լայքերի մեծ բանակ։ Նշեմ, որ այս գործող ծրագիրն էլ ես կայացած չեմ համարում, քանի որ վիրահատությունների համար փոխհատուցվող գներն իրականությանը և շուկայական գներին չեն համապատասխանում. Օրինակ՝ 1 մլն դրամ արժեցող վիրահատության համար փոխհատուցվում է 600.000 դրամ»,- ասաց Գրիգորյանը:
Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքից բարձրացած ծուխը եղել է քաղաքապետրարանի ճաշարանի հատվածից և վտանգավոր որևէ բան չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
«Ենթադրենք՝ 2020 թվականի բյուջեի վրա իբր հուզված աշխատում են. Բյուջեն, որպես այդպիսին, ինչպես նախորդ տարիների բյուջեները՝ շատ կաշկանդված, խեղճուկրակ բյուջե է»,- անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ բյուջե 2020-ի քննարկումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ շունն ընկել է Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդկաստանի հյուսիսում Ջամուի եւ Քաշմիրի եւ Լադաքի դաշնային տարածքների կազմավորման վերաբերյալ երկրի կառավարության որոշումը հոկտեմբերի 31-ին պաշտոնապես մտել է ուժի մեջ։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հոկտեմբերի 31-ին այցելել է դատական մարմիններ, որպեսզի ինքն իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացնի 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվեին մասնակցելու պատճառով:
«Հիմա եկել եմ, որ ասեմ, այդ միլիոները, որով պետք է ինքնաթիռ գնեն, խնայեն, ինքնաթիռը ես կնվիրեմ նրան։ Ես ինձ հետ ինքնաթիռը բերել եմ»,- նշեց նա և գրպանից հանեց թղթից պատրաստված ինքնաթիռը՝ հայտարարելով, որ այն պետք է դառնա Կառավարությանը սպասարկող ինքնաթիռը։
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
«Ռուսական ռազմաբազաների գործառույթների վերահսկողության հարցը բարձրացնում ենք՝ ելնելով օբյեկտիվ հիմնավորումներից»,- այս մասին այսօր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույց է պատրաստվել, որի հեղինակներն են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը:
Դատարանի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի անդամներն իրենց եզրակացությունը գրելիս կաշկանդված են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով միջգերատեսչական հանձնաժողովի այն եզրակացությանը, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ և չեն խոչընդոտում, որ նա ներկա լինի դատական նիստերին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:
ԱԺ-ում այսօր պետք է տեղի ունենար տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների, ինչպես նաև 2017 թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի և Քննչական կոմիտեի քննիչների հանդիպումը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ նստատեղի ծակած վերքով շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայից բուժօգնության է տեղափոխել 30-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ իրեն դանակահարել է ծանոթը:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ ջանքերով։
«Լույս» հիմնադրամի կողմից Պաշտպանության նախարարությանը նվիրաբերած և նախարարության կենտրոնական դեղաբազայում գտնվող որոշակի սարքավորումներ Կառավարության հոկտեմբերի 31-ի որոշմամբ հատկացվեցին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննարկում են 2020թ. բյուջեի նախագիծը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը:
ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 31-ին հրթիռի նոր արձակում է իրականացրել:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։