Samsung սմարթֆոնները կստանան iPhone 11-ի կարևոր հատկություններից մեկը
Սելֆիի նոր տեսակը ժողովրդականություն է վայելում:
IPhone 11-ի և iPhone 11 Pro-ի շնորհանդեսի ժամանակ Apple-ը ցուցադրեց սմարթֆոնների նոր առանձնահատկություն, որը կոչվում էր «slofie», որն իրականացվում է՝ շնորհիվ նոր առջևի խցիկի:
Նոր առանձնահատկությունը թույլ է տալիս դիմային տեսախցիկով նկարահանել դանդաղացված տեսանյութեր։ Մինչ այժմ նմանատիպ առանձնահատկությունը հասանելի էր միայն նոր iPhone-ում, բայց, ըստ ամենայնի, այն շուտով կհայտնվի Samsung Galaxy սմարթֆոններում: Այդ մասին հայտնում է SamMobile-ը:
Դանդաղ սելֆիի տեսահոլովակների աջակցության մասին տեղեկությունները հայտնվել են One UI 2 կոդում՝ Samsung-ի վերջին ամպային ծառայությունում, որն աշխատում է Android 10-ում: Այժմ այն բետա տարբերակով է և աշխատում է որոշ սմարթֆոնների համար:
Դանդաղացված տեսանյութեր ստեղծելու ունակությունը կլինի One UI-ի հիմնական հատկություններից մեկը: Այժմ Samsung-ի ֆլագմեններում հնարավոր է նկարահանել դանդաղացված հոլովակներ, բայց հիմնական տեսախցիկում`960 ֆ/վ հաճախականությամբ:
Սիրարփի Աղաբաբյան