«Որևէ մեկը չպետք է իր վարքը և գործունեությունը պայմանավորի մյուսի վարքով և գործունեությամբ». Սերժ Սարգսյան

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանավարտները ստանում էին իրենց ավարտական դիպլոմները: Այն նրանց անձամբ հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շնորհավորում եմ բոլորիդ ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցն ավարտելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այստեղ ձեռք բերած ձեր գիտելիքները տարբեր կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում  կօգտագործեք ի բարօրություն մեր երկրի: Հայաստանը միշտ կարիք է ունեցել, հիմա՝ առավել ևս, խելացի, մասնագիտական լավ կարողություններ ունեցող մարդկանց, ճիշտ և ժամանակին որոշում կայացնողների, և, որ ամենակարևորն է՝ հայրենիքը սիրող մարդկանց: Մեր հայրենիքի առաջ ծառացել են բազմաթիվ խնդիրներ, և ես վստահ եմ, որ  դուք ազնվորեն կլծվեք դրանց լուծմանը: Մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուրն իր ոլորտում, իրեն վստահված բնագավառում կարողանա կատարել իր առջև դրված խնդիրը, սա է կարևոր: Մարդիկ փորձում են գտնել պատճառներ, թե վերևում լավ չեն կառավարում, ուստի մենք չենք կարող լավ աշխատել, վերևից էլ մեղքը գցում են ներքևի վրա՝ ասելով, թե ժողովուրդը գիտակից չէ: Որևէ մեկը չպետք է իր վարքը և գործունեությունը պայմանավորի մյուսի վարքով և գործունեությամբ»,- իր շնորհավորական խոսքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ  Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի շրջանավարտները  հենց այս դպրոցն են ընտրել, որովհետև, ըստ իրենց, այստեղ են դասավանդում լավագույն քաղաքագետները, պրոֆեսիոնալ դասախոսները: Շրջանավարտները նաև վստահեցնում են, որ դպրոցը կուսակցական սկզբունքով չի առաջնորդվում, այնտեղ կարող են կրթություն ստանալ բոլոր ցանկացողները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031