«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Օբամեյանգի տրանֆերից
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մի քանի տարի հետևում էր «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, սակայն խաղացողի որակները չեն համոզել ակումբին գործարքը կատարելու անհրաժեշտության մեջ, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի լրագրող Դավիդ Օրնշտեյնը, վկայակոչելով իր գործընկեր Ռաֆայել Հոնիգշտեյնին, ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առավել ուշադիր հետևում էր Օբամեյանգին 2016 և 2017 թվականներին, երբ հարձակվողը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 91 խաղում խփեց 73 գոլ:
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համոզված չէր Օբամեյանգին գնելու անհրաժեշտության մեջ: Նրանք փոշմանել են՝ հաշվի առնելով նրա գինը («Բորուսիան» ցանկանում էր ստանալ հարձակվողի համար մոտ 70 միլիոն ֆունտ), տարիքը (նա 2019 թվականինին դարձավ 30 տարեկան) և Օբամեյանգի՝ թիմի խաղին հարմարվելու հնարավորությունները:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարծում էր, որ թիմին անհրաժեշտ է հարձակվող, որը կարող է ճնշում գործադրել պաշտպանների վրա և պահել գնդակը:
«Յունայթեդը» չի զարգացրել խաղացողի նկատմամբ հետաքրքրությունը, չնայած այն հանգամանքին, որ ակումբի ներկայացուցիչները մարզադաշտից հետևում էին Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայում նրա մեծ թվով խաղերին:
Այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի լուրջ վնասվածք ստացավ 2017 թվականի ապրիլին, «Յունայթեդը» որոշեց ձեռք բերել հարձակվող Ռոմելա Լուկակուին և ամռանը 75 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարեց «Էվերթոնին»:
Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ» 56 միլիոն ֆունտով: 2018 թվականի հունվարին «Արսենալին» միանալուց հետո նա բոլոր մրցաշարերում ակումբի համար անցկացրած 77 խաղում 49 գոլ է խփել:
Սիրարփի Աղաբաբյան