
Մեսսին խոստովանել է, որ վնասվածքից վերականգնվելու գործընթացը հետաձգվել է իր մեղքով

TyC Sports-ի հետ վերջերս հարցազրույցում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ ցավում է, որ իր՝ վնասվածքից վերականգնման գործընթացը դանդաղել է։ Մեսսին վնասվածք է ստացել Ամերիկայի լիգայի խաղարկությունից վերադառնալուց հետո առաջին իսկ խաղում։
«Ես վերադարձա և սկսեցի ծանր մարզումներ: Ես չպետք է այդպես անեի, քանի որ դրա պատճառով ես բացակայեցի մեկ ամիս: Ես մարզվում էի այնպես, կարծես ամեն ինչ լավ էր: Եվ հետո ստացա վնասվածքը: Բայց հիմա ես նորից ուժեղ եմ զգում և կամաց-կամաց վերադառնում եմ իմ ռիթմին»,- նշել է Մեսսին։
Սիրարփի Աղաբաբյան