
Այս տարի «Ոսկե գնդակը» կհաղթի Ռոնալդուն

«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնվաճի 2019թ. «Ոսկե գնդակը»: Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղելով Corriere dello Sport-ին:
Ըստ իտալական պարբերականի տվյալների՝ France Football ամսագրի պատվիրակությունը, որը զբաղվում է մրցանակների շնորհմամբ, արդեն այցելել է Թուրին, որտեղ հանդիպել է Ռոնալդուի և «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ:
Ռոնալդուի հարցազրույցը՝ հրապարակված հոկտեմբերի 29-ին, ենթադրաբար, պորտուգալացու կարիերայի վեցերորդ «Ոսկե գնդակի» վերաբերյալ մեծ զրույցի մի մասն է ընդամենը:
Հաղթողի անունը պաշտոնապես կհրապարակվի դեկտեմբերի 2-ին:
Բացի Ռոնալդուից, մրցանակին հավակնում են Վիրջիլ վան Դեյկը՝ «Լիվերպուլից», և Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնայից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը