Հոկտեմբերի 31-ին ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։
«25 հոգի էինք ընտրությունը բոյկոտողներս, շատերի Երկրապահի գրքույկներն իրենց մոտ չեն եղել, որ դնեն, շատերը Ֆեյսբուքում գրում են, որ մեզ հետ են, շուտով իրենք էլ են վերադարձնելու գրքույկները: 12 հոգի տվյալ պահին էին, ում մոտ փաստաթուղթ կար, բայց թող 12 հոգի չհաշվեն, մի քանիսը քվեաթերթիկներն են դրել, մարդիկ էլ կան, ես շեշտել եմ, որ չէին եկել՝ հիվանդ էին, երկրում չէին, աշխատանքի էին, լիքը տղերք ունենք, եթե այս իրավիճակը շարուկակվեց, ինձ թվում է՝ գերակշիռ մասը կհեռանա կառույցից»,- ասաց ԵԿՄ նախկին անդամը:
Իր գրության մեջ Արմեն Ավետիսյանն առաջարկել էր ԵՊՀ 2020թ. բյուջեում շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ, վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող և այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն իրենից ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաոճի մասին:
Աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։
Մոնակոյում, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների եւ կառավարությունների ներկայացուցիչ նախարարների հանդիպման ավարտին Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի (Սան Գրեգորիո Արմենո), որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
«Այդ աստիճանի մանիպուլյատոր, սուտ խոստումներ տվող, այդ աստիճանի խարիզմատիկ, այդ աստիճանի բոլոր տեսակի գրված և չգրված օրենքները ոտնատակ տվող մենք չէինք ունեցել մինչ այդ: Բայց Փաշինյանի անձն ընդամենը տորթի վրայի «կլուբնիկն» էր, որ ավարտուն տեսքի բերեց իշխանափոխության գործընթացները: Իրականում կային և՛ արտաքին, և՛ ներքին նախադրյալներ, խնդիրներ, զարգացումներ, այդ թվում նաև՝ մեր մեղքերը մեր գործունեության ընթացքում, որոնք որ ստեղծեցին այդ ֆոնը»,- պատասխանելով իշխանափոխության պատճառների մասին Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ոստիկանությունը պարզաբանում է 2 անձի բերման ենթարկելու հանգամանքները:
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ:
«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի կարծիքով` իշխանական բոլոր լծակներն օգտագործվում են ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործի օբյեկտիվ հանգամանքները ծածկելու ու քողարկելու համար: 168.am-ի հետ զրույցում Գևորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմամբ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանին Վայոց ձորի մարզպետ նշանակելուն՝ ասաց նաև.
Այն արդեն վարակել է ավելի քան 45.000 սարք, որոնց ճնշող մեծամասնությունը Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և Ռուսաստանից է:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է շարունակել կարիերան «Արսենալում», հայտնում է ESPN-ը:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի երիտասարդ հաղորդում տվեց, որ «Անգլիական» այգում գողացել են իր թանկարժեք բջջային հեռախոսը։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են գողությունը կատարած անձի ինքնությունը։ Մասիսի բնակիչ, 28-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին ու խոստովանական բացատրություն տվել։
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «սերուցքայինների» պաշտպան Սերխիո Ռամոսի և «Ոսկե գնդակի» մասին, որը խորվաթը ստացել էր նախորդ տարի:
Թերևս ակնհայտ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության այն սպասումները, որոնք խոստացել էին իրականացնել գործող իշխանությունները։ Խոսքը հատկապես սոցիալական ոլորտի սպասումների մասին է։ Մարդիկ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով` կարճ ժամանակ անց լուծվելու են իրենց խնդիրները, կտրուկ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, բացվելու են բազմաթիվ նոր և իրական աշխատատեղեր` պայմաններ ստեղծելով սեփական աշխատանքով հոգալու իրենց ընտանիքի ապրուստը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր հույզերով «Արսենալի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթը նվաճելուց հետո:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ակնարկել է, որ կարող է վերսկսել կարիերան:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
«Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարցը Նիկոլ Փաշինյանի վերջին «Ջոկերն» է». այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Apple-ի եռամսյակային հասույթն աճել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի:
«Երկար գիշեր» պրիքվելին Նաոմի Ուոթսի հետ չարժե սպասել:
«Եթե Նիկոլ Փաշինյանը գար իշխանության ընտրությունների միջոցով, մենք կունենայինք հիմա բացարձակապես այլ իրավիճակ, որովհետև եթե ընտրությունների միջոցով տեղի է ունենում իշխանափոխություն, և ողջ կուսակցությունը մասնակցում է դրան, այն հակակշիռները, որոնք կային կուսակցությունում, իրենք որոշակիորեն պահպանվում են: Բայց քանի որ այս ամենը հասարակությանը հրամցվեց՝ որպես հեղափոխություն, և Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ գեներացվեցին ողջ պրոցեսները, մեղմ ասած՝ մեր նախկին կուսակցին աստղայինը տարավ»:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին եւ քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը
Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարկման հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները կարող են մասնակցել ՀԿԱԾ հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին։ Լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։