Արդեն մի քանի օր մամուլը գրում է, որ նոյեմբերի 1-ին Հայաստան կժամանի Վենետիկի հանձնաժողովը, որպեսզի ԱԺ-ում բոլորին համոզեն, որպեսզի ընդունեն Ստամբուլյան կոնվենցիան։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ հակառակում իրեն որևէ մեկը չի կարող համոզել։
Կառավարությունը կքննարկի Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը:
77 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը, որը նկարահանվել է «Բրուքլինի վամպիրը» ֆիլմում: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքի հայտարարությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
Կան արևային մարտկոցներ, մեր կարծիքով՝ դրանց հզորությունը պետք է մեծացնել: Մենք կարծում ենք, որ փոքր սառնարաններ և էլեկտրական սալօջախներ կարող են օգտագործվել դիրքերում, հատկապես շոգ եղանակային պայմանների ժամանակ, սա կկրճատի մեքենայի շարժը, քանի որ փչացող մթերքները 2 օրը մեկ ստիպված են լինում հասցնել դիրքեր: Ուրախացանք, երբ կառավարությունն ընդունեց որոշում 2.1 միլիարդ դրամ հատկացնել՝ ամբողջապես լուծելու հոսող ջրի հարցը դիրքերում:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիլի» ֆուտբոլիստ Բուբակարի Սումարեով: Ինչպես հաղորդում է ESPN-ն, անգլիական ակումբը կիսապաշտպանին դիտարկում է՝ որպես Պոլ Պոգբայի երկարաժամկետ փոխարինող: «Կարմիր սատանաների» սկաուտները Չեմպիոնների լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում հետևել են Սումարեին և գոհ են մնացել իրենց տեսածից:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության չեմ տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել: Հարցը քննարկելիս՝ մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաև քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ)»:
«Դիմում ենք պատասխանատուներին՝ դուք նման որոշման մասին լսե՞լ եք, որ մտնում եք գազալցակայան։ Մոտդ ունես ընդամենը 1000 դրամ, որ պետք է այդ գումարի չափով լցնես՝ մի 30 կմ վարելու համար, չեն լցնում՝ պատասխանելով, թե՝ մեզ մոտ 2000 դրամից է սկսվում: Սա ի՞նչ խայտառակություն է»,- 168.am-ին իր դժգոհությունը հայտնեց վարորդ Արմեն Մինասյանը:
Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին՝ ասաց. «Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել, կամ արդյոք պատշա՞ճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Կարծում եմ՝ «Էլարդի» փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա»։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր ոլորտներում լուրջ բարեփոխումներ է իրականացնում:
ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է ատոմային էներգիայի աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգ սահմանել:
Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համարյա միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Չանդրադառնանք դրա աշխարհաքաղաքական դրդապատճառներին, նաև` քաղաքական, կամ գործնական նշանակությանը: Դա այլ հարց է: Այս ընթացքում Ֆեյսբուքում գերակտիվներից ոչ մեկի մտքով չանցավ շնորհակալություն հայտնել և երախտագիտության խոսքեր հնչեցնել բոլոր այն մարդկանց, կուսակցությունների և կազմակերպությունների հասցեին, ովքեր այս գործընթացը վաղուց էին սկսել (Հայաստանից դուրս և Հայաստանում) և անասելի ջանքեր էին գործադրել նույնիսկ Խորհրդային Հայաստանի տարիներին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» չի ստորագրելու նոր խաղացողների:
168.am-ի խնդրանքով անդրադառնալով այդ հայտարարություններին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց. «Վիտալի Բալասանյանը մեր պատերազմի հերոսներից է, այն բացառիկ մարդկանցից է, որը նպաստել է մեր հաղթանակին, ինքն ունի իր ինքնուրույն կարծիքը, ինքը շատ անկեղծ է, շատ ըմբոստ է, իսկական զինվորական մարդ է, և ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում իրեն, բայց շատ մանրամասն չեմ կարող այս պահին ասել, թե իր որ ասածի հետ եմ հատկապես համաձայն, և որի հետ՝ ոչ»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում:
Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի խոսքով՝ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության: «Որքանով տեղյակ եմ՝ Վիգեն Սարգսյանը Հայաստանում չէ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահը:
Հունգարիան Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա վետո է դրել այդ երկրում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների խախտման պատճառով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը: Համոզված ենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի պալատներից մեկի կողմից պատմական արդարության վերականգնմանն ուղղված այս կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և կարևոր կանխարգելիչ դեր է ունենալու, որպեսզի աշխարհում նոր ցեղասպանություններ ու վայրագություններ այլևս չլինեն: Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում, և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից:
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ իր աշխատակիցները ևս յուրաքանչյուր ամիս ստանում են պարգևատրումներ՝ 30 տոկոսի չափով:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է հոկտեմբերի 22-ին լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա Դավիթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Թորոսյանը:
«Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում: Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»,- գրել է Թորոսյանը:
Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր լյարդի փոխպատվաստում երեխային:
«Հայտնի է, որ Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանությանն առնչվող գործին։
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:
«Երեկ քննչական կոմիտեն պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է այն տվյալները, որոնք ուներ այդ պահի դրությամբ, որից հետո Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով գործն ուղարկվել է ըստ ենթակայության Հատուկ քննչական ծառայություն: Եվ, ըստ օրենքի, այլ մարմիններում գտնվող գործերը չենք մեկնաբանում»,-Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործին: