Դանիան հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը
Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում: Այդ մասին ասված է Դանիայի էներգետիկական գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում։ Դանիան վերջին երկիրն էր մնում, որը հրաժարվում էր գազատարի կառուցման թուլտվություն տալ: Դրա պատճառով Ռուսաստանի իշխանությունները հնարավոր էին համարում «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման սկզբնական ժամկետների հետաձգումը, սակայն այդ մասին պաշտոնապես չէր հաղորդվում:
Գազատարը պետք է շահագործման հանձնվի 2019 թվականի վերջին: Նախագիծը ենթադրում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ երկու գազագծի անցկացումը Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Ավելի վաղ գազամուղի կառուցման թույլտվություն էին տվել ԳԴՀ-ն, Ֆինլանդիան եւ Շվեդիան, մնացել էր միայն Դանիան:
«Հյուսիսային հոսք-2»-ին դեմ հանդես են գալիս մի քանի երկրներ, առաջին հերթին՝ Ուկրաինան, որը կարող է կորցնել ռուսական գազի տանանցումից ստացվող եկամուտները, եւ ԱՄՆ-ը, որն առաջ է մղում Եվրոպա իր հեղուկացված բնական գազի արտահանման հավանոտ պլանները: Բացի այդ, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը համատեղ հայտարարել են, որ հավանություն չեն տալիս նախագծի իրագործմանը. դրանց ղեկավարները վստահ են, որ այն քաղաքական է, հաղորդել է ՌԻԱ Նովոստ