Վազգեն Մանուկյանի ասուլիսը:
«Խոսում են անարդարություններից, պետական բյուջեն մսխելուց, մեկն այս հետքերով գնացե՞լ է, Պետական վերհսկողությունն ի՞նչ է արել, բացի ֆեյսբուքյան գրառումներից: Մի քաղաքական հայտարարություն ենք անում, գետաձիի, ռնգեղջյուրի, էլ ինչ արտաքինով ֆեյքեր ասես, որ չեն սկսում մտնել ու Ֆեյսբուքում վիրավորել, սրա հետևից մեկը գնացե՞լ է: Վահե Գրիգորյանն ասում է, որ ՍԴ գոյություն չունի, ընկեր ջան, բա որ գոյություն չունի, ինչո՞ւ ես ուզում դառնալ այդ չգործող կառույցի ղեկավար: Նույնն էլ գործուղումները. պատգամավոր կա՝ ավելի շատ օդում է, քան գետնի վրա, հիմա էդ մարդկանց տված օգուտն այդ երկրին ո՞րն է: Պատգամավոր կա, որ կյանքում հեծանիվ նստած չկա, բայց այսօր ինքնաթիռից չի իջնում»,- հավելեց նա:
Այս բանաձևը որևէ կապ չունի նաև նախագահի հետ, որովհետև բանաձևն օրենք չէ, պարզապես Կոնգրեսի ցանկությունն էր՝ դիրքորոշում հայտնել Ցեղասպանության կապակցությամբ, նախագահը պարտավոր չէ որևէ բան անելու այս ուղղությամբ՝ ոչ Ցեղասպանությունն ընդունելու, ոչ արտաբերելու այդ բառը: Թե նախագահը հաջորդ տարի կասի՞ այդ բառը, թե՞ ոչ, չգիտենք, սակայն նախագահ Թրամփը հաճախ անակնկալներ է մատուցում, զարմանալի դիրքորոշումներ է ստանձնում՝ դրական կամ բացասական, որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ դիրքորոշում կունենա որևէ հարցի մասին՝ ներառյալ հայկական Ցեղասպանության մասին՝ հաջորդ տարի գարնանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և Հայաստանի պետական սահմանին լարում առաջացնելուց: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր:
«Եթե հետագայում կլինեն նման սպառնալիքներ, ես անպայման կդիմեմ իրավապահ մարմիններին: Այլևս թույլ չեմ տա, որ խախտեն ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Եթե որևէ մեկը կարծում է, որ Տիկնիկային թատրոնի գործունեությունը խախտում է բարոյական կամ իրավական նորմեր, դրա համար կա իրավական դաշտ: Եկեք ամեն ինչ անենք օրենքի շրջանակներում, ոչ թե հաթաթա տանք»,- ասաց Բաբայանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը Լիբանանում եւ կոչ է արել պահպանել քաղաքացիական հաշտությունն այս երկրում։
ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավորներից մեկի «Մինի կուպերի» ապակին և սրահից գողացել դրամապանակը։
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մինչ այժմ ՆԱՏՕ-ից պաշտոնական պատասխան չի ստացել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ մայիսին ուղարկված առաջարկությանը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշեց, որ յուրաքանչյուր դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
«Այդ գործով որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի, ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունքին, ապա մենք հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հայության համար ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունն է տարածել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանությունը հաստատող օրինագծի քվեարկության վերաբերյալ:
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստին:
Հայոց ցեղասպանության եւ Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց:
Հայաստանում սպառողական վարկավորման առաջատարներից մեկը` Յունիբանկը, հաճախորդներին առաջարկում է մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով վարկային գիծ: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով և սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Որքանո՞վ է նպատակահարմար բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր. քննարկում. ՈՒՂԻՂ
«Այո, Վենետիկն էլ է արդեն ընդունում, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա: Իմ հարցազրույցներում, երբեք նման պնդումներով հանդես չեմ եկել, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա, բայց արդեն ժամանակն ու տարածությունը տանում են այդ համոզմանը: Պետք է ուշքի գանք, այդ ձերբակալություններով ու կալանավորումներով ի՞նչի ենք հասնելու: Մի քանի անգամ արդեն ասել ենք, որ դրանով մենք հիասթափություն ենք առաջացնում այն ներդրողների մոտ, որոնք Հայաստանում ցանկանում են տնտեսական ծրագրեր իրականացնել»,- շեշտենց նա:
Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կայծակնային արագությամբ հայտնվեց թուրքական լրատվամիջոցների գլխագրերում:
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Հին Հռոմում դանոսչիկները նույնպես լայն տարածում ունեին եւ նրանց կոչում էին «դելատորիյներ» (լատ. delatores — «դանոսչիկ»)։ Եթե դանոսը ճիշտ էր, ապա գործտվողը ստանում էր մեղադրյալի ունեցվածքի 1/4-ը, իսկ եթե սխալ՝ ապա նա պատժվում էր։ Կայսր Կոնստանտինը հրամայել էր կեղծ դանոսչիկներին մահվան դատապարտել։
«Էսօր պատգամավոր ունենք, որ ավելի շատ թռնում է, քան քայլում. ո՞ւր է հաշվետվությունը». Գևորգ Պետրոսյան
70 մլն դրամ՝ ԱԺ-ի կապիտալ վերանորոգման, 6 մլրդ դրամ՝ ներկայացուցչական և այլ ծախսերի համար. որքա՞ն գումար կհատկացվի ԱԺ-ին 2020 թ. բյուջեից:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։