Բաժիններ՝

Փոխնախարարը՝ Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի դասավանդվի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ով նաև վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, 168.am-ի հարցին՝ ճի՞շտ է, որ առարկան չի դասավանդվի դպրոցներում, և եթե՝ այո, ապա ո՞ր առարկային կմիացվի, պատասխանեց.

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության չեմ տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել: Հարցը քննարկելիս՝ մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաև քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ): Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն և հասկանան հայ եկեղեցու կարևորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել «Հայոց պատմության» շրջանակներում: Եթե նպատակն արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով՝ տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս