
Քննչական կոմիտեի աշխատակիցները յուրքանչյուր ամիս 30 տոկոսի չափով պարգևատրվում են

Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ իր աշխատակիցները ևս յուրաքանչյուր ամիս ստանում են պարգևատրումներ՝ 30 տոկոսի չափով:
«Պարգևատրումները սոցիալական խնդիր չեն, բայց ես արդեն ասացի, որ այս տարի մենք քննել ենք 26 հազար 37 քրեական գործ՝ սա 9 ամիսների կտրվածքով, ինչը գերազանցում էր 2017-2018 թվականների ամբողջ ծավալը: Կարծում եմ՝ սա պետք է ձեզ հուշի, թե ինչ ինտենսիվությամբ են քննիչներն աշխատել»,- շեշտեց նա:
Հարցին՝ թե ինքը կոնկրետ որքա՞ն աշխատավարձ է ստանում, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ եթե գրավոր հարցում անեն՝ կպատասխանի:
Զվարթ Խաչատրյան