
Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը

77 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը, որը նկարահանվել է «Բրուքլինի վամպիրը» ֆիլմում: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքի հայտարարությունը։
«Մեզ համար շատ տխուր է դրա մասին գրելը, բայց մեր ամուսինը եւ հայրը՝ Ջոն Ուիզերսփունը, մահացել է: Նա լեգենդ էր ժամանցային ինդուստրիայի բնագավառում եւ անառարկելի հեղինակություն բոլոր նրանց համար, ովքեր նրան տեսել են այս բոլոր տարիներին»,-ասված է հայտարարության մեջ:
Ուիզերսփունը հայտնի է Ջոն Ուիլյամսի իր դերով «Ուայանս եղբայրները» սերիալում: Նա նաեւ խաղացել է «Հոլիվուդյան դրվածք», «Բումերանգ», «Ուրբաթ» եւ այլ ֆիլմերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: