ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային մի շարք գողություններ:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի «Թումո» կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։
Ռոնալդուն լավն է ոչ միայն ֆուտբոլի դաշտում, այլև սովորական կյանքում:
Անտարկտիդայի արեւելյան մասում Էյմերի սառցադաշտից պոկվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենախոշոր այսբերգը, տեղեկացնում է BBC-ին:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան կյանքի 75-րդ տարում մահացել է ամերիկացի օպերային երգչուհի Ջեսի Նորմանը:
«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է աշնանը ճանապարհորդելու և հանգստանալու համար ԱՊՀ լավագույն քաղաքների ռեյթինգը:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունների ձեռնամուխ կլինեն հոկտեմբերի 5-ին:
«Թող ուշադիր լսեն։ Նրանք, ովքեր այսօր արդեն պաշտոններ չեն զբաղեցնում, մեկ է, պատասխան են տալու, իսկ նրանք, ովքեր այսօր են պատասխանատու, դեռ ժամանակ ունեն, կարող են այդ հարցին լուծում տալ։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է»։
Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Քիչ առաջ Երևանում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան աշխատանքային այցով ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանը կշարունակի հաջողություններ գրանցել Եվրասիական տնտեսական միությունում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի և Համբարձումյան փողոցների շենքերի գազասպառողների և հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոունին:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018-ին Թուրքիան նախորդ տարվա համեմատ 70%-ով ավել գումար է ծախսել զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ։
Այսօր հայկական «Ուրարտուի» (նախկինում՝ «Բանանց») սեփականատեր Ջևան Չելոյանցը հանդիպել է լրագրողների հետ և ընթացքում խոսել է ֆուտբոլիստների մարդկային հատկանիշների և որակների մասին:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի (ՊՆ) հրամանով օրեր առաջ պարգևավճարներ են տրվել ՊՆ վարչությունների ղեկավարների, բաժնի որոշ պետերի, ինչն առաջացրել է ստորին օղակի դժգոհությունը: Միաժամանակ այս նպատակով բյուջեի գումարների մեծ մասը դարձյալ ուղղվել է առաջնագիծ:
Այսօր Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ի տնօրեն, ծննդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Առեւտրի ոլորտում երկրների միջեւ սրվող հակասությունները եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իջեցրել է առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար:
Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:
«Շատ կարևոր է պահպանել փոխըմբռնումը, երկարաժամկետ գործընկերությունը, մեր բոլոր կողմերի կանխատեսելիությունը, և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր շահերը մշտապես գերիշխող կլինեն տարաձայնությունների նկատմամբ»:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։
Միլանի «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը դադարել է շփվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակիցների հետ անգլիական ակումբը լքելուց հետո, հայտնում է The Sun-ը:
El Periódico-ի համար իր հոդվածում Ստամբուլում գործունեություն ծավալող իսպանացի լրագրող Ադրիա Ռոչա Կուտիլերը պատմում է սիրիահայ կոշկակար Նարսես Դեմիրճյանի պատմությունը, ով պատերազմը սկսվելուց մի քանի տարի առաջ թողել էր իր երկիրը Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։