Հոլիվուդյան դերասան, լեգենդար բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ երկրպագում է անգլիական «Լիվերպուլին»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել:
Եզրասի գիրքը Հին Կտակարանի գրքերից է և հաջորդում է Մնացորդացին: Գիրքը բաժանված է երկու հիմնական մասերի:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկի ձեռքին եղել է դեկորատիվ բույս։
«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է տիկին Արմինեն այդպիսի բան ասել: Սովորաբար, երբ ցանկացած առիթով մի փոքր բան լինում է, բոլորս իրար տեղեկացնում և միասնաբար հանդիպում ենք: Իհարկե, անկախ ամեն ինչից, ես կողմ եմ, որ «27»-ի գործը վերաբացվի»:
Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ներսում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ռեժիսոր Իննա Սահակյանի այդ ֆիլմը «Բարս Մեդիա» ՍՊԸ-ով ֆինանսական աջակցությունը ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցելով: Իսկ Ազգային կինոկենտրոնն այժմ գտնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո:
«Ես, անկեղծ ասած, նման ձևակերպում չեմ հիշում, թեև չեմ վարանի երբեք նաև այդ մասին խոսել, որովհետև երեխա ունենալը կնոջ իրավունքն է, միտքը պարզապես այլ կերպ է ընկալվում և մեկնաբանվում»:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն առաջարկում է հանրության և զբոսաշրջիկների առջև բացել կառավարական առանձնատների դռները, ճիշտ այնպես, ինչպես բացեցին Ազգային ժողովի և նախագահական նստավայրի դարպասները։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստորեն, եթե նախարարին 100 տոկոս պարգևավճար են տալիս, սա նշանակում է, որ նրանից ներքև՝ փոխնախարար, վարչության պետ, մասնագետ և այլն, տոկոսը փոքրանում է, ֆոնդը քիչ է մնում»,- նկատեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը:
«Մարքետինգի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի հարմարավետ դարձնել մարդկանց կյանքը: Լավ ծառայություն ստեղծելը բավարար չէ: Դա դեռ պետք է հասցնել հանրությանը»,- 168.am-ին ասաց Վահե Ղազարյանը:
Ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Սուտ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը համալրել է Հայազգային թատրոնի խաղացանկը:
Կրթության գործընթացում էական է, թե ի՞նչն է գնահատվում, ինչպե՞ս է գնահատվում։ Մանկավարժներն ու սովորողներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե ինչն է ստուգվում գնահատման գործընթացում։ Եթե դուք ստուգում եք փաստերի մեխանիկական վերհիշումը, ապա բոլորը դա են սովորում։ Եթե կարևորվում են ոչ միայն փաստերը, այլև մտածելու հմտությունները, ապա բոլորը շեշտը դնում են մտածողության վրա։
Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանելը, քանի որ ես քիչ բան գիտեմ Փաշինյանի մասին: Նմանությունը կարող է լինել նրանում, որ երկուսն էլ՝ Փաշինյանը և Զելենսկին, եկել են իշխանության կոռուպցիան վերացնելու խոստման ալիքի վրա: Բայց Զելենսկին դեռ մի քանի ամիս է իշխանության, դրա համար վաղ է գլոբալ ինչ-որ դատողություններ անելը: Մեզ, իհարկե, ամեն ինչ չէ, որ բավարարում է:
ԱՀ քաղաքաշինության նախարարության պատվերով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից պատրաստվել է Շուշի քաղաքի ջրամաքրման կայանի և նոր ջրամբարների կառուցման նախագիծը:
«Ես չեմ համարում, որ պետք է արտգործնախարարը հրաժարական տա: Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ, երկար տարիների ինստիտուցիոնալ փորձ ունեցող անձնավորություն է, և մի հարցազրույցով չէ, որ պետք է դատենք իր ունակությունների մասին: Չի կարելի նման ծայրահեղական մոտեցում ունենալ»:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Այ տնաշեններ, հիշեցնեմ ձեզ, որ 2008 թվականի ամռանը Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան եւ մեզ հետ միասին լծվեց Մարտի 1-ի արտաքին քաղաքական հետեւանքների վերացման գործին։ Պիտի խոստովանեմ, որ նա բոլորիցս լավ էր աշխատում այն ժամանակ, շատ ավելի արդյունավետ ու համոզիչ էր կատարում իր ներքաղաքական առաջադրանքը։
«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին»:
ԵԿՄ Կենտրոն տ/բ կամավորների մի մասը մինչև ընտրությունը նամակ էր գրել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, որպեսզի հետաձգեն ընտրությունները, սակայն ընտրություններ, այնուամենայնիվ, եղան:
Ռուսական «National Geographic Traveler»-ը Հայաստանի մասին փորձագետներից ու տեղացիներից հավաքագրել է բազմաթիվ խորհուրդներ ու տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելու երկրի չբացահայտված կողմերը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցին և դրան հաջորդած գնահատականներին, ասաց, որ հարցերին նախապես ծանոթացում չի եղել:
ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կապ պահպանում են Սիրիայում վտանգի մեջ գտնվող քրդերի հետ, չնայած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո իրավիճակը որոշ չափով կայունացել է, սակայն քրդերն իրենց անվտանգ չեն զգում։
«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է։ 80-օրյա ժամկետում պարզ կլինի՝ պատասխանը բացասակա՞ն կլինի, թե՞ դրական։
«Հազար անգամ առաջարկվել է։ Մեծ գումարներ են անհրաժեշտ, թեժ գիծը չի կարելի մեկ հասարակական կազմակերպության ուսերին թողնել։ Այն 24 ժամ պետք է գործի։ Չի կարող լինել թեժ գիծ, որտեղ ավտոմատ մարդուն կպատասխանեն, թե՝ կներեք, հիմա 18։00-ն է, զանգը չի սպասարկվի, զանգահարեք առավոտյան։ Ինչ վերաբերում է բանակին, ապա այնտեղ մենք հոգեբան չունենք։ Հիմնականում սովորական սպաներ են, իսկ զինվորն ինչպե՞ս կարող է գալ ու կիսվել նրա հետ։ Ճիշտ է, եթե ուժեղ, լավ մարդ է, կարողանում է կազմակերպել, բայց․․․»։
Բայց հիմա ուզում եմ խոսեմ էն «խելոքների» մասին, ովքեր համացանցում էդ նյութը տարածողների քոմենթներում սկսեցին ամոթանք տալ գյումրեցիներին, բրբռալ, ինչ-որ «ահավոր դուխով տղեք էլ» սպառնալ գալ Գյումրի ու լուրջ խոսակցություն ունենալ Գյումրիում պարզ չի ում հետ: Ասածներն էլ ի՞նչ է, թե բա Նիկոլը էդքան բան արեց Գյումրիի համար, իսկ դո՞ւք…. օօօ ինչպիսի՞ պատասխան եք տալիս երկրի ղեկավարին… բա չե՞ք ամաչում: Ամոթ քեզ Գյումրի, հազար ամոթ…
«Շատ լավ եմ հիշում այդ օրը, երբ Նաիրի Հունանյանը ոտքերով հարվածում էր կրակոցներից ըստ երևույթին դեռևս չմահացած մարդկանցից մեկին։ Որքանով ես եմ հասկացել՝ Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու անձինք գրել են իրենց բացասական կարծիքը»,- հավելեց նա։
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի անձնագրային բաժանմունքի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին կամավոր բաժին է ներկայացել 1976 թվականին ծնված Աբովյանի մի բնակիչ։