
Արսեն Թորոսյանը այցելել է լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա երեխային

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է հոկտեմբերի 22-ին լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա Դավիթին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Թորոսյանը:
«Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում: Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»,- գրել է Թորոսյանը:
Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր լյարդի փոխպատվաստում երեխային: