Բաժիններ՝

Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

Հունգարիան Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա վետո է դրել այդ երկրում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների խախտման պատճառով: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն:

Նախարարի խոսքով, որը մեջբերել է MTI գործակալությունը, ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները ցանկանում էին համատեղ հայտարարություն ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, սակայն Հունգարիայի կառավարությունը վետո է դրել, որովհետեւ Կիեւը չի փոխել քաղաքականությունը: Բուդապեշտը պատրաստ չէ Ուկրաինայում 150 հազար էթնիկ հունգարների ճակատագիրը զոհաբերել աշխարհաքաղաքական շահերի պատճառով, հավելել է նա:

ԱԳ նախարարը նշել է, որ ավելի վաղ հունգարական կողմն ուղարկել է առաջարկություններ, որը պետք է կատարեր Ուկրաինան ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանելու համար, բայց այդ առաջարկությունները մերժվել են: «Մենք այլ ընտրություն չունեինք, քան վետո դնել հայտարարության վրա»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս