Ուղիղ տասը տարի առաջ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի իններորդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Սանդերլենդին»:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել 550 հազար նախկին դատապարտյալների իրավունքները նոր կայսեր գահակալման հանդիսությունների կապակցությամբ:
Ryanair իռլանդական ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու կապակցությամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ:
Վերջին տարիներին Լիբանանում ամենազանգվածային ցույցերը երկրորդ օրն է՝ շարունակվում են:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դիլիջանից «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի տեղափոխման հարցն օրակարգում է:
Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է տեղադրել և տեղեկացրել է, որ վերականգնվում է վնասվածքից:
«Գուցե պետք չէ շտապել ու նման օրենք ընդունել, գուցե ոչ հիմա, գուցե պետք է հիմա ուղղակի քննարկումներ սկսել, բայց պետք է անպայման անպատասխանատու խոսքը որոշակի պատասխանատվության ենթարկվի: Գծված սահմանը շատ հաճախ անցնում են մարդիկ, այսինքն՝ անցնում են քաղաքացիաիրավական կարգավորումներից դուրս հարցերի շրջանակ, այս դեպքում կարող է առաջ գալ քրեական պատասխանատվության անհրաժեշտություն»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կհրաժարվեն իրավական պետությանը ոչ հարիր և դեպի ճգնաժամ տանող ընտրված գործիքակազմից»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Մասրուտ» կոչվող հանդամասում այրվում է անտառափեշ:
«Ցավոք սրտի, հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավ օրերը չեն ապրում: Այստեղ այսօրվա իշխանությունները լուրջ մտորելու տեղիք ունեն: Մենք պետք է Ռուսաստանի, ինչպես և՝ ցանկացած պետության հետ լինենք անկեղծ»:
Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ով արդեն 20 տարի քրեական իրավունքի ոլորտում է, 168.am-ի հարցին, թե զուտ իրավական տեսանկյունից կարիք կա՞ «ատելության խոսքի» քրեականացման, և արդյո՞ք ատելության խոսքն այնքան է տարածվել, որ լրացուցիչ սահմանափակումների կարիք ունի, պատասխանեց.
Փաշինյանի իշխանությունն ունի նաև երկու ոսկե կանոն, որը պարբերաբար, նեղն ընկած ժամանակ գործարկում է․ առաջին՝ երբ ինչ-որ մի բան չի ստացվում՝ վեկտորներն ուղղում է նախկին իշխանությունների կողմը և փորձում այնտեղ փնտրել մտացածին մեղավորներ, և երկրորդ՝ հանրության թիվ մեկ թշնամին հարուստներն են, պետք է հարուստներ չլինեն։
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։
Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին:
Հայաստանի բասկետբոլի գործող չեմպիոն «Արագած»-ը վստահ հաղթանակով մեկնարկեց կանոնավոր առաջնությունում:
Ռուսական ORSIS ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովը Քննչական կոմիտեում միլիոնավոր դոլարների զենքի վաճառքի մրցույթի չեղարկման գործով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր հարցաքննվել է:
«Ես կարծում եմ, որ այս պահին իշխանությունն անկեղծ չէ հասարակության հետ: Առկա են հետին նպատակներ՝ իշխանության տոտալ բռնազավթում իրականացնելու հետ կապված, ու Սահմանադրական դատարանն (ՍԴ) այդ ճանապարհին խոչընդոտ է գործադիր իշխանության ղեկավարի կամքն իրականացնելու համար»
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու` Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցի քննությունը հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 22-ը` ժամը 16:30-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը։
ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի շրջանակում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովում։
Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի երևանյան համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում:
«Երևան ջազ ֆեստ»-ը, որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը, հյուրընկալել է հանրաճանաչ երաժիշտների:
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում դեպի Հռոմ մեկնող օդանավի ուղևորներին է դիմում ազգությամբ հայ օդաչուն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 123․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 18-ին անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: