Տոկիոյի Tokyo Motor Show ավտոսալոնը, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ, հոկտեմբերի 23-ին բացվել է Big Sight ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է քաղաքի նավահանգստային մասում:
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 8,73%-ը, իսկ Ադրբեջանում՝ 8,39%-ն այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Հիմա որ ասում եք՝ հեղափոխություն է եղել, այդ հեղափոխությունը ո՞րն էր, որ Տարոն Մարգարյանի աներձագին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի աներձա՞գը։ Ռեալ Հայաստանում ի՞նչ է փոխվել։ Հանրային հեռուստաընկերությունը, որը նախկին իշխանությունների ձեռքի գործիքն էր, հիմա էլ դարձել է այս իշխանության ձեռքի գործիքը և ավելի բիրտ ձևով»։
ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ խմբի ամդամները հոկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրակրթական թվերի շարունակությունը»:
«Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում. պետական պաշտոնը չպետք է դառնա բարեկեցության, բարօրության աղբյուր: Ես դա այդպես չեմ պատկերացնում: Պետական պաշտոնը պետք է մարդու համար բեռ դառնա: Բեռ դառնա՝ մյուսի հոգսերը լուծելու տեսանկյունից»:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նապաստակ նկարելու նուրբ արվեստը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։
«Վահե Գրիգորյանի գործողություններն առերևույթ կարող են համակցվել իշխանության յուրացման հոդվածի օբյեկտիվ կողմում թվարկված հատկանիշների հետ: Բայց այստեղ մի պարզ բան էլ կա: 300-րդ հոդվածը խոսում է ՍԴ յուրացման մասին»:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում հոկտեմբերի 23-ին անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։
2019 թվականի երրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել է երկու անգամ 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելման պատճառով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը 1948թ-ից ի վեր նշվում է հոկտեմբերի 24-ին՝ նշանավորելով 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրության տարեդարձը:
«Օօր է գալու, որ մարդիկ դրա համար փող են ուզելու, որի հետ մեկտեղ՝ սկսվելու է այն, որ կհայտնվեն մարդիկ, ովքեր արհեստականորեն նման իրավիճակներ կստեղծեն՝ գումար աշխատելու համար»:
«Կարծում եմ՝ այս փուլում Թուրքիան բավարարվելու է նրանով, ինչ կարողացավ գրավել գործողությունների առաջին տասնօրյակի ընթացքում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը և դրա հնարավոր հետևանքներին Հարավային Կովկասում:
Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը։
«Զարմանում եմ, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը չի օգտվում իր լիազորություններից, քննիչ հանձնաժողով չի ձևավորում և այդ ծախսերի արդյունավետությունը չի քննարկում, ներառյալ՝ մեկ աղբյուրից կատարված գնումները, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունը նախկինում ոխերիմ ձևով քննադատում էր մեկ աղբյուրից կատարված գնումները»։
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիտերյան իր պաշտոնական էջում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, բարդություններ չեն լինի:
Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացնելու մասին:
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
«Մի քիչ զավեշտի է սա նման. Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի թիմից պայքարել է Գագիկ Հարությունյանի դեմ, որը նույնպես Սերժ Սարգսյանի թիմից է: Հիմա սրանք էլ դարձել են Գագիկ Հարությունյանի պաշտպանը: Գժանոց է դառնում»:
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։
Խելահեղ վիճակագրություն. բրազիլացին բաց է թողնում ՊՍԺ-ի հանդիպումների կեսը:
Զինանշանում շտկումներ իրականացնելու հարցը կքննարկվի փորձագիտական շրջանակների և շահագրգիռ անձանց հետ:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: