Բաժիններ՝

Լիբանանի նախագահը կառավարությանը խնդրել է առայժմ շարունակել աշխատանքը

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից հետո շնորհակալություն եմ հայտնել վարչապետին ու նախարարներին եւ խնդրել եմ կառավարությանը շարունակել իր աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը»,- նշվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 29-ին Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր   ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կազմալուծել են Լիբանանը: Դրանից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն: «Վարչապետ Հարիրիի պաշտոնաթողության լույսով Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով նպաստել նոր կառավարություն կազմելուն, որը կկարողանա կառուցել կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիբանան, որտեղ կապահովվեն նրա բոլոր քաղաքացիների կարիքները»,- ընդգծել է Փոմպեոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս