«Իր մտահոգությունները մեծ են, այո, կարող է՝ ոչ ամբողջությամբ, բայց կիսում եմ». Վազգեն Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսում մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել՝ անդրադառնալով Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակին և Հայաստանի ու Արցախի անվտանգությանը:

168.amի խնդրանքով անդրադառնալով այդ հայտարարություններին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց. «Վիտալի Բալասանյանը մեր պատերազմի հերոսներից է, այն բացառիկ մարդկանցից է, որը նպաստել է մեր հաղթանակին, ինքն ունի իր ինքնուրույն կարծիքը, ինքը շատ անկեղծ է, շատ ըմբոստ է, իսկական զինվորական մարդ է, և ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում իրեն, բայց շատ մանրամասն չեմ կարող այս պահին ասել, թե իր որ ասածի հետ եմ հատկապես համաձայն, և որի հետ՝ ոչ»:

Մեր հարցին, թե՝ որպես նախկին պաշտպանության նախարար` ընդունո՞ւմ եք Հայաստանի և Արցախի անվտանգության մասին նրա արտահայտած մտահոգությունները, Վ. Մանուկյանը պատասխանեց. «Իր մտահոգությունները մեծ են, այո, կարող է՝ ոչ ամբողջությամբ, բայց կիսում եմ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս