«Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրման ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից». ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի խոսքով՝ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության:
«Որքանով տեղյակ եմ՝ Վիգեն Սարգսյանը Հայաստանում չէ»,- այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահը:

Հարցին՝ գործի հետ կապված նոր զարգացումներ կա՞ն, թե՞ ոչ, Հայկ Գրիգորյանը պատասխանեց.

«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր, կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե՝ միանձնյա որոշման շրջանակներում»:

Անդրադառնալով ՀԾՔ պետի և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանն առնչվող գործին՝ նա տեղեկացրեց, որ ձայնագրման ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ որ երկրից.

«Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031