Շուրջ 1.5 ամիս առաջ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասները՝ քիչ անց»։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված թվով 11-րդ #շահավետգնումներ մարքեթինգային արշավը:
ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Լիբանանում ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahreddin), ով հանդիսանում է Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ առանց նախապայմանների հանդիպում կազմակերպելու ցանկության մասին։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 2-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ մայիսի 3-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին:
Ավստրալիայի կառավարությունը շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Wikileaks-ի հիմնադրին՝ ավստրալացի Ջուլիան Ասանժին, որը մայիսի 1-ին բրիտանական դատարանի կողմից 50 շաբաթվա բանտային կալանքի է դատապարտվել 2012 թվականին գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:
1-ին զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական պարապմունքները:
2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Մայիսի 2-ին, ժամը 11:45-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի սկզբնամասում գտնվող դիտահորում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանն ընթացիկ տարվա ապրիլին 6 մլն խորանարդ մետր ծավալի բնական գազ է գնել Ռուսաստանից, ինչը կազմում է հանրապետություն ներմուծվող ամբողջ երկնագույն վառելիքի 3 տոկոսը:
ԱՄՆ-ից Եվրամիությանը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ծավալը 2018 թվականի հուլիսից ի վեր հասել է 10,4 միլիարդ խորանարդ մետրի՝ ավելանալով 272 տոկոսով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը:
Վենեսուելական ընդդիմության գաղտնի բանակցությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ, որոնք սկսվել էին երկու ամիս առաջ, կարող էին հաջողությամբ պսակվել:
Կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցեց, որ բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի:
Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ կառավարությունը բավարարեց «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։
«Բայց այդ նույն մարդիկ չե՞ն նախկին մեխանիզմը ստեղծել: Այսօր 21-րդ դարն է, պետք է ամիսը մեկ սկայպով զանգի, անձամբ խոսի: Փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք: Փոխանակ մտածենք՝ ո՞նց անենք, հայտնվենք 2030թ. հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվին: Դա ի՞նչ տրամաբանություն է»:
Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց է այրվում, կրակի դեմ պայքարում է 100 փրկարար, տուժածներ չկան:
«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։
Դավիթ Ադյանը մանրամասներ հայտնեց նաև Սամվել Ադյանի մասին։ «Ինքը էնպես է հիասթափվել պետական ապարատից, որ ամբողջ կյանքում երևի էլ չի աշխատի պետապարատում»,- ասաց նա։
Մայիսի 2-ին, ժամը 09:39-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակչի դին բնակարանից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին, մեքենան վերանորոգելու նպատակով տարել է Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից մեքենան փախցրել են:
Ակցիայի մասնակից Արեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հրահանգով իրենց շրջիկ սրճարանները հոսանքազրկել են և թույլ չեն տալիս աշխատել, 47 տնտեսվարող սնանկացել է, 120 մարդ գործազուրկ է դարձել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին:
Մայիսի լույս 1-ի գիշերը, 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 17.30-ին, 3 քաղաքացիներն էլ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություններ:
Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում մայիսի 2-ին սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: