
Ավտոսպասարկման կետից մեքենա են փախցրել

Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին, մեքենան վերանորոգելու նպատակով տարել է Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից մեքենան փախցրել են:
Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՃՈ ծառայողների միջոցառումների շնորհիվ մեքենան հայտնաբերվել է Երևան-Սևան-Իջևան մայրուղու 75-րդ կմ-ին՝ կայանված վիճակում: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է մեքենան փախցրած անձի ինքնությունը։
Ապրիլի 30-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից կասկածյալը՝ Վահե Ս․-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և տվեց խոստավանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: