
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 2-ին, ժամը 09:39-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակչի դին բնակարանից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները իջեցրել են Ա.Ա.-ի (ծնված 1929 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: